Միության սիրելի անդամներ,
հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ՀԵՄԱ հ/կ 2020թ.-ի տարեկան անդամության ժաղովին, որը տեղի կունենա 02.02.2020թ.-ին, ժամը՝ 17.00-ին, Nöldnerstr. 43, 10317 Berlin, հասցեում գտնվող <<Փրկչի>> եկեղեցուն կից համայնքի սրահում։ Օրակարգում դրված են հետևյալ հարցերը.
1. Ժողովի Նախագահի և արձանագրողի ընտրություն
2. Անդամների ներկայության արձանագրում
3. Միության 2019թ.-ի գործունեության հաշվետվություն (Առաջին Նախագահ)
4. Միության 2019թ.-ի հաշվապահական հաշվետվություն (Գանձապահ)
5. ՀԵՄԱ հ/կ Վարչությունում մշակույթի նոր հանձնակատարի ընտրություն
6. 2020թ.-ի միջոցառումների պլանավորում և քննարկում
7. Զանազանք (հարցեր, առաջարկներ և խթանումներ)
Հարգանքներով՝
Միքայել Մինասյան ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ