Մեծարգո պրոֆեսոր դոկտոր Պետցոլդ,
սիրելի Մարտին,
Իմ անձնական անունից և «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի (AEAE e.V.)» անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Բեռլինի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր վերընտրվելու և «Լիխտենբերգ 2 ընտրատարածքում ուղղակի մանդատ ստանալու» կապակցությամբ։
Ձեր վերընտրությունը հատկապես ուրախալի է մեզ՝ Բեռլինի հայ համայնքի ներկայացուցիչներիս համար։ Տարիների ընթացքում մենք Ձեզ ճանաչել ենք ոչ միայն որպես Բեռլինի և Լիխտենբերգի շահերին նվիրված քաղաքական գործիչ, այլև որպես «Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամ»։
Դեռևս Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր լինելու տարիներին Դուք կարևոր դեր եք ունեցել հայությանը վերաբերող հարցերի բարձրաձայնման գործում։ Ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության պատմական հիշողության և դրա ճանաչման հարցում, ինչպես նաև հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը ցուցաբերած Ձեր հետևողական աջակցությունը բարձր է գնահատվել մեր համայնքի կողմից։ Ձեր կենսագրական ուղին ներառում է ինչպես 2013–2017 թվականներին Գերմանիայի Բունդեսթագում, այնպես էլ 2021 թվականից Բեռլինի Ներկայացուցիչների պալատում Ձեր պատգամավորական գործունեությունը։
Մեզ համար առանձնահատուկ արժեք ունի նաև Ձեր երկարամյա կապը «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի» հ/կ, որի պատվավոր անդամն եք Դուք հանդիսանում, և Բեռլինի հայ համայնքի հետ։ Դուք տարիներ շարունակ աջակցել եք գերմանա-հայկական մշակութային նախաձեռնություններին, այդ թվում՝ «Բեռլինում անցկացվող Գերմանա-հայկական մշակույթի օրերին», և Ձեր ներկայությամբ ու աջակցությամբ նպաստել եք հայ և գերմանացի հասարակությունների միջև փոխադարձ ճանաչողության ու բարեկամության ամրապնդմանը։
Այս երկարամյա հայանպաստ գործունեության կարևոր գնահատականներից էր նաև Հայաստանի Հանրապետության ԱԳՆ կողմից Ձեզ շնորհված «Պատվո մեդալը»՝ Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական, մշակութային և տնտեսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Ձեր վերընտրությունը մեզ համար ոչ միայն Ձեր անձնական քաղաքական հաջողությունն է, այլև հնարավորություն՝ շարունակելու տարիների ընթացքում ձևավորված բարեկամությունն ու համագործակցությունը և նոր նախաձեռնություններով ավելի ամրապնդելու «Բեռլին–Հայաստան և գերմանա-հայկական կապերը»։
Համոզված ենք, որ Բեռլինի Ներկայացուցիչների պալատում Ձեր նոր պատգամավորական գործունեության ընթացքում ևս Հայաստանը, հայ ժողովուրդը և Բեռլինի հայ համայնքն՝ ի դեմս Ձեզ, կունենան վստահելի բարեկամ և գործընկեր։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու քաղաքական և հասարակական գործունեության ոլորտում։
Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ վերընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջող ու արդյունավետ նոր պատգամավորական շրջան։
Խորին հարգանքով և բարեկամական ջերմությամբ՝
Միքայել Մինասյան
Վարչության առաջին նախագահ
«Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա (AEAE e.V.)»
Բեռլին