IMG-LOGO

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ և ՍԲ․ ՊԱՏԱՐԱԳ ԿԻՐԱԿԻ ՕՐԸ՝ 06.09.2026Թ․-ԻՆ

30-07-2026
IMG

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական կիրակնօրյա դպրոցը սիրով հրավիրում է բոլոր հետաքրքրված երեխաներին, ծնողներին և համայնքի անդամներին մասնակցելու Բաց դռների օրվան, որը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 6-ին (կիրակի)։

 

Օր՝ 6 սեպտեմբերի 2026 թ. (կիրակի)
Սկիզբ՝ ժամը 13:00
Վայր՝ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցու հարևանությամբ գտնվող համայնքի սրահ Հասցե՝ Nöldnerstraße 43, 10317 Berlin

 

Այս օրը կմեկնարկի նաև 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասը։ Հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու դպրոցի գործունեությանը, ուսումնական ծրագրերին, ուսուցիչներին և դպրոցի առաքելությանը, ինչպես նաև գրանցվելու նոր ուսումնական տարվա դասընթացներին։

 

Դասերից հետո, ժամը 15:00-ին, «Փրկչի» եկեղեցում Տեր Հակոբ Քահանա Հակոբյանի ձեռամբ կմատուցվի Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Պատարագ։

 

Պատարագի ավարտից հետո բոլոր ներկաներին սիրով հրավիրում ենք մասնակցելու հայկական ավանդական հյուրասիրությանը, որի ընթացքում ջերմ և բարեկամական մթնոլորտում միասին կնշենք Բաց դռների օրը և նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Մուտքն ազատ է։

 

Ուշադրություն. 2026–2027թ․թ․-ի ուսումնական տարվա սեպտեմբերի 6-ից հետո բոլոր հաջորդող կիրակնօրյա դասընթացները կանցկացվեն Orankesee դպրոցի շենքում, հասցեն՝ Konrad-Wolf-Straße 11, 13055 Berlin

 

Սիրով սպասում ենք բոլորին՝ միասին սկսելու նոր ուսումնական տարին՝ հավատքի, կրթության և ազգային արժեքների ոգով։

 

ՀԵՄԱ հ/կ վարչություն