Միության սիրելի անդամներ,
հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ՀԵՄԱ հ/կ 2026թ.-ի տարեկան անդամության ժաղովին, որը տեղի կունենա կիրակի օրը, 01.02.2026թ.-ին, ժամը՝ 17.00-ին Nöldnerstraße 43, 10317 Berlin հասցեում գտնվող Ավետարանական Պաուլ Գերհարդի անվան համայնքի <<Ամենափրկիչ>> (Erlöserkirche) եկեղեցուն կից սրահում։
Օրակարգում դրված են հետևյալ հարցերը.
- Ժողովի Նախագահի և արձանագրողի ընտրություն
- Անդամների ներկայության արձանագրում
- Որւշումներ ընդունելու իրավասության հաստատում
- Միության 2025թ.-ի գործունեության հաշվետվություն (Առաջին Նախագահ)
- Միության 2025թ.-ի հաշվապահական հաշվետվություն և 2026թ.-ի միության բյուջեյի ընդունում (գանձապահ)
- Միության խնդիրները և նրանց հաղթահարման ուղիները, 2026թ.-ի պլանավորված ծրագրերի և միջոցառումների քննարկում
- Զանազանք (հարցեր, առաջարկներ և խթանումներ)
Հարգանքներով՝
Միքայել Մինասյան
ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ