Հարգելի բարեկամներ,
միության սիրելի անդամներ,
ահա և մոտենում է տարեվերջը։ 2025 թվականը «Եվրոպացի և Հայ մասնագետների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության համար հոբելյանական տարի, միևնույն ժամանակ ծրագրերի իրականացման և մեր հոգևոր հարևան Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքնի հետ բարեկամության ամրացման պտղաբեր թվական էր։ 2025թ․-ը սկսեցինք ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական դպրոցի սաների Ամանորյա հանդեսով, որին ներկա էր Լիխտենբերգ շրջանի քաղաքապետ պարոն Մարտի Շեֆերը։ Ապա փետրվար, ապրիլ ամիսներին տոնեցինք Հայ Առաքելական եկեղեցու Սբ․ Պատարգները՝ քահանա Հակոբ տեր/Հակոբյանի ձեռամբ, իսկ ապրիլի 24-ին Բեռլինի «Կոմիտասի հուշատախտակի» դիմաց ՀԵՄԱ հ/կ վարչության անդամների և Բեռլինի Հայկական դպրոցի սաների մասնակցությամբ անցկացվեց ոգեկոչման արարողություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի մահվան 90ամյա տարելիցին և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Մայիսի 3-ին հանդիսավոր կերպով պատվավոր հյուրեր Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի, ՀՀ Սփյուռքի գործերի գրասենյակի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքապետ Մարտին Շեֆերի և Բեռլինի պատգամավորական տան անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդի ներկայությամբ հանդիսավոր կերպով մենարկեց Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային օրերի միջոցառումների 10ամյա հոբելյանական շարքը՝ գեղարվեստի ցուցահանդեսով, Հայաստանից ժամանած «Նաիրյան վոկալ անսամբլի» կատարմամաբ, հայկական ինքնության ցուցադրման և գործնական կիրառման նպատակով հայերեն լեզվի, երգ-երաժշտության, խաչքարագործության և պարի վարպետաց դասերի անցկացմամբ, ինչպես նաև ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական դպրոցի սաների բեմական ներկայացմամբ։ 2024/25թ․թ․-ի ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ հունիսի 21-ին ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական դպրոցի ուսուցչական անձնակազմի ջանքերով կազմակերպվեց աշակերտների և ծնողների համար շրջագայություն Բեռլինի "Հոլանդ" ժամանցային պարկում՝ ծանոթանալով հոլանդական ազգային ավանդույթների հետ։
Այս տարի ՀԵՄԱ հ/կ վարչությունն առանձնահատուկ ուշադրություն էր նվիրել 2024թ․-ի հունիսի 1-ից մեկնարկած «Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի հաջողակ ընթացքին և ավարտին, որի հովանավորն էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարությունը։ 2025թ․-ի հունիսի 30-ին այս ծրագիրը հաջողությամբ ավարտեցին 16 ուսանող/ուսանողուհիներ իրենց նախագծային աշխատանքների ներկայացմամբ, որոնցից
- 5-ը վեբ ծրագրավորման,
- 5-ը արհեստական բանականության/մեքենայական ուսուցման,
- 2-ը ԴԵՎՈՊՍ օպերացիոն համակարգերի ուսումնասիրման,
- 4 նորեկները, ովքեր ուսման 3-րդ եռամսյակում միացան ծրագրին և վերը նշված բնագավառներից 5 ուսանողներ որակի ապահովման (QA) ոլորտներում՝ ձեռք բերելով միաժամանակ կրկնակի մասնագիտացում։ Ծրագրի մասնակիցներին գրասենյակի տոնական դահլիճում ավարտական վկայականները հանդիսավոր կերպով առձեռնեց ՀՀ Սփյուռքի գործերի գրասենյակի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Հիշեցնենք, որ ծրագիրը անցկացվում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենտրոնական մասնաշենքում։