IMG-LOGO

Կոմիտաս քառյակի բարեգործական համերգը երախտիքի երեկոյի շրջանակում

16-07-2024
IMG

Հարգելի տիկնայք և պարոնայք,

 

Մենք՝ հայ հանրության ներկայացուցիչներս, ի դեմս Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հասարակական կազմակերպության և ՀԱՅԿՈՆԳ ՍՊ ընկերության, ի նշան մեր խորին երախտագիտության «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ վիրավոր զինվորների և Արցախից բռնի տեղահանվածների համար» ծրագրի վերագործարկման հովանավորի և բոլոր աջակիցների նկատմամբ, հրավիրում ենք երախտիքի երեկոյի շրջանակում ըմբոշխնելու Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը։

 

Համերգը տեղի կունենա

Սույն թվականի օգոստոսի 30-ին, ժամը՝ 17․00-ից սկսյալ,

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նիստերի մեծ դահլիճում,

Հասցեն՝ ք․ Երևան, Տերյան 74, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք

 

Վերոնշյալ ծրագիրն անցկացվել է դեռևս 2021-22 ուսումնական տարվա ընթացքում, ինչի շնորհիվ բազմաթիվ մասնակիցներ այսօր գտել են մշտական աշխատանք։ 1 տարի ընդմիջումից հետո, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի գերատեսչության ֆինանսական հովանավորությամբ և ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Զինապահ» հիմնադրամի, «Զինվորի տան» և «Մունք» ՏՏ համայնքի աջակցությամբ 2024թ․-ի հուլիսի 1-ից ծրագիրը կրկին մեկնարկել է։

 

Սիրով սպասում ենք Ձեր այցին։

 

Բեռլին-Երևան, 16․07․2024թ․

 

Հարգանքներով՝

 

«Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա»                                        ՀԱՅԿՈՆԳ ՍՊԸ

հասարակական կազմակերպության վարչություն                                          տնօրինություն