IMG-LOGO

2024թ․-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերը «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» խորագրի ներքո

14-02-2024
IMG

Ներածություն

 

Կարո՞ղ են գունավոր պատկերները կամ երաժշտական ​​հնչյունները բացահայտել ճշմարտությունները: Հետո ո՞րն է ճշմարտությունը։ Եվ արդյո՞ք կան ճշմարտություններ հոգնակի թվով։

Այս հարցերը պարզաբանելու համար մենք մտադիր ենք 2024 թվականին կազմակերպել միջոցառումների շարք «Ճշմարտությունների կենտրոնում» խորագրով։

Բեռլինի Լիխտենբերգի շրջանի քաղաքապետ Մարտին Շեֆերը և Բեռլինի պատգամավորական տան անդամ պրոֆ.  դր․ Մարտին Պետցոլդը հանդիսանում են գերմանական մշակութային օրերի պաշտոնական հովանավորներ, ինչի համար ցանկանում ենք երկուսին էլ հայտնել մեր խորին երախտագիտությունը։ Կցանկանայինք նաև շնորհակալություն հայտնել Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով քաղաքային խորհրդական տիկին դր․ Կատրին Գոկշին՝ միջոցառումների շարքը կազմակերպելու հարցում իր ակտիվ ներդրումն ունենալու համար:

 

Ստորև պլանավորված միջոցառումների համայնապատկերը՝

 

ՀՀ ժողովրդական ՆԿԱՐԻՉ Հրանտ Թադևոսյանի՝ ԹաթոսԻ , «Ճշմարտությունների կենտրոնում» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ուրբաթ, մայիսի 3-ից մինչև շաբաթ, 1 հունիսի 2024թ

(Վերնիսաժ ՝ ժամը 18.00-ից և ֆինիսաժ՝ ժամը 15.00-ից)

Վայրը՝: Կառլհորստի մշակույթի տան ցուցահանդեսների սրահ,
հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին

Խմիչքներն՝ անվճար

Մուտքն՝անվճար

Ավելին՝ այստեղ․ https://aeae.eu/hy/deutsch-armenische-kulturtage/646 

 

«Երկու «ճշմարտություն» երաժշտության մեջ. դասական երաժշտություն և ջազ՝ նվիրված Հայաստանի «ԿՈՄԻՏԱՍԻ» անվան ազգային քառյակի 100-ամյակին.

Շաբաթ, 18 մայիսի 2024թ.-ին, ժամը՝ 19.00 (Մուտքը՝ 18.30-ին

Վայրը՝  համերգասրահ, մուտք A, Կառլհորստի մշակույթի տուն,
հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին

Մուտքը՝ 15,00 եվրո, զեղչված՝ 3,00 եվրո (միայն զեղչի իրավասություն ներկայացնելու դեպքում

Ավելին՝ այստեղ․ https://aeae.eu/hy/nachrichten/647 

 

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ. «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՎԵՍՏ» Դոկտոր ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ, ԳԵՐՄԱՆԱՑ ՀԵՂԻՆԱԿ, ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈԻ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ԴԱՍԱԽՈՍ ԵՎ ՀՌԵՏՈՐԱԲԱՆ.

Շաբաթ, 11 մայիսի 2024թ., ժամը՝ 15։00-ԻՑ

Վայրը՝ Կառլհորստի մշակույթի տուն, ցուցահանդեսների սրահ,
հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին

Անվճար խմիչքների մատուցում

Մուտքն՝ անվճար

Ավելին՝ այստեղ․ https://aeae.eu/hy/nachrichten/648 

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ «Մկների ժողովը» ԲԵՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, բեմադրող՝ Էրիկ Բարսեղյան.

Շաբաթ, 1 հունիսի, 2024թ., ժամը՝ 15։30-ԻՑ

Վայրը՝ Կառլհորստի մշակույթի տուն, ցուցահանդեսների սրահ,
հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին

Մուտքն՝ անվճար

Ավելին՝ այստեղ․ https://aeae.eu/hy/armenische-schule-berlin/649 

 

Լավագույն բարեմաղթանքներով՝

 

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ


Պատկերասրահ