IMG-LOGO

Շնորհակալություն մեր գործընկերոջը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղին

22-12-2021
IMG

Սիրելի պարոն Դիչջեկենյան

Վարչության հարգելի անդամներ,

 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ առավել մեծ նվեր մեր կազմակերպությանը, քան «ՏՏ դասընթացներ վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար» ծրագրին 20․000եվրո գումարի չափով աջակցելը հնարավոր չեր պատկերացնել։ Դուք մեզ աջակցեցիք նաև 6000եվրո գումարով, որով գնվեցին 11 լապթոպ համակարգիչներ և ուղարկվեցին վերոնշյալ ծրագրի շրջանակում Հայաստան։ Ձեր և նաև այլ բարերարների շնորհիվ մեր 30 երիտասարդ մարտիկները, ովքեր իրենց առողջությունն ու կյանքն են դրել հայրենիքը պաշտպանելու գործում զոհասեղանին, այսօր հնարավորություն են ստանում կրթությամբ ապահովելու իրենց ապագան և առավելագույնս պիտանի լինելու Հայաստանի և Արցախի զարգացման գործին։

 

Մեկ անգամ ևս հայտնելով մեր խորին երախտագիտությունը Ձեզ շնորհավորում եմ Ձեր գալիք Նոր տարին և Ամանորը ու ցանկանում ամենայն Բարիք։

 

Սիրով և ապավենով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն