IMG-LOGO

Դրամահավաքի կոչ դաշտային շարժիչներ ձեռք բերելու և հիվանդանոցային մահճակալներ դեպի Հայաստան տեղափոխելու համար <<Մարդասիրական օգնություն Հայաստանին և Արցախին>> ակցիայի շրջանակում

18-11-2021
IMG

Սիրելի հայրենակիցներ,

սիրելի բարեկամներ,

 

ՀՀ Առողջապահության նախարարության և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ համաձայնեցնելով՝ ցանկանում ենք մեր կողմից արդեն ձեռք բերված 17 էլեկտրական մահճակալները Գերմանիայի Նոյշտրելիտց վայրից տեղափոխել Հայաստան և Արցախ, որի արժեքը կազմում է 3000 եվրո: Ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի համայնքային կառույցների համար ցանկանում ենք ձեռք բերել դաշտային շարժիչներ, որոնց արժեքն ընդհանուրը կազմում է մոտ 10․000 եվրո։ Գիտակցելով, որ Ձեզանից շատերն արդեն ֆինանսապես բավականին ծանր բեռ են վերցրել իրենց վրա, այնուամենայնիվ խնդրում ենք նվիրաբերել այժմ ևս այս հայրենանվեր գործի համար, վերոնշյալ ապրանքները կենսականորեն անհրաժեշտ են հիմա Արցախում և Հայաստանում: Մեր հաշվեհամարը կգտնեք հետևյալում.

 

Kontoinhaber: AEAE e.V. (VEuAF e.V.)

Postbank Berlin

IBAN: DE62100100100432187107

BIC: PBNKDEFF

Verwendungszweck: Spende für die Aktion Humanitäre Hilfe für Armenien und Arzach- Krankenbetten u. Feldgeneratoren

Name, Vorname:

Adresse:

 

Բնական է, պահանջի դեպքում Ձեր դրամական նվիրատվության դիմաց մեզանից կստանաք հարկազերծման տեղեկանք:

 

Հարգանքներով՝

 

Վարչություն