17․09․2022թ․-ին կայացավ Վրաստանի Գուրջաանի քաղաքից ժամանած մանկապատանեկան երգչախմբի բարեգործական համերգը Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Իլիա Դաթուաշվիլին։ Բարեգործական համերգի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախի երեխաների կարիքները հոգալու համար։ Վերոնշյալ համերգը տեղի ունեցավ «Բարեկամական կամուրջներ» ծրագրի շրջանակում, որը կազմակերպել էին ՀԵՄԱ հ/կ և տիկին Ալեքսանդրա Զինկոն։
Համերգից տեսանելի էր, թե որքան ընդհանրություններ կան հայկական և վրացական երգարվեստի և ընդհանրապես մշակույթի միջև։ Գուցե դա է պատճառը, որ այս երկու ժողովուրդների միջև տիրում է ոչ միայն բարեկամական ջերմ մթնոլորտ, այլ միմյանց նկատմամբ սեր և նվիրում։
Շնորհակալություն Գուրջաանիի մանկապատանեկան երգչախմբի սաներին և նրանց գեղարվեստական ղեկավար Իլիա Դատուաշվիլուն այս աներևակայելի տոնայնությամբ վրացական ժողովրդական երգարվեստը ցուցադրելու համար։
Համերգից հետո հավաքված հյուրերն ու ժամանած պատանի արվեստագետները տեղափոխվեցին եկեղեցու հարևանությամբ գտնվող համայնքի սրահ՝ տոնական խորովածի սեղանի շուրջ մասնակցելու ճաշկերույթին։
Երեկոն ավարտվեց ջերմ մթնոլորտում։