IMG-LOGO

Բեռլինի Հայ Համայնքի 90-րդ տարելիցին նվիրված տոնական երեկո

28-10-2013
IMG

2013թ.-ի հոկտեմբերի 28-ին Բեռլինի Հայ Համայնքը տոնեց իր 90-րդ տարեդարձը: Այդ երեկո ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը ի խորհուրդ բեռլինահայերի միասնության՝ շրջանակված խմբակային լուսանկար նվիրեց Բեռլինիա Հայ Համայնքի ատենապետ պարոն Վարդկես Ալյանակին: Նկարում ՀԵՄԱ հ/կ դպրոցական սաներն էին պատկերված, ովքեր 2013թ.-ի ապրիլի 20-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթի ընթացքում երգերով եւ ասմունքով ելույթ էին ունենում: Այս ցերեկույթին հրավերով ներկա էր նաեւ պարոն Վարդկես Ալյանակը: Ապա Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծությամբ հյուրերին անակնկալ մատուցեց վեցամյա Հասմիկը: Ի թիվս հյուրերի՝ այս միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը, Բեռլինի Շառլոտտենբուրգ շրջանի քաղաքապետ պարոն Ռայնհարդ Նաումանը եւ այլ պաշտոնական անձիք:

Պատկերասրահ