IMG-LOGO

Հայոց Ցեղասպանության զորհերի 110 ամյակին և Կոմիտաս Վարդապետի մահվան 90-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

22-04-2025
IMG

Հարգելի բարեկամներ,

 

այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը և նրա զոհի խորհրդանիշ դարձած Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Սողոմանյանի *26 սեպտեմբերի 1869թ․  - +22 հոկտեմբերի 1935թ․) մահվան 90-րդ տարելիցը։

Այս կապակցությամբ ՀԵՄԱ հ/կ վարչությունը և նրան կից Բեռլինի Հայկական Դպրոցի սաները կազմակերպում են ոգեկոչման արարողություն, որը տեղի կունենա

 

2025թ․-ի ապրիլի 24-ին, ժամը՝ 17․00-ին,

Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանի

երաժշտագիտության բաժնի մասնաշենքի մուտքի մոտ,

հասցեն՝ Am Kupfergraben 5, 10117 Բեռլին

 

Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու ոգեկոչման արարողությանը, որտեղ Մեր կիրակնօրյա դպրոցի սաները արտասանություններով և երգեցիկ համարներով կամփոփեն միջոցառումը։

 

Հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն