IMG-LOGO

Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն

25-04-2024
IMG

2024թ․-ի ապրիլի 25-ին Բեռլինի Բեբելի հրապարակում գտնվող Սբ․ Հեդվիգի եկեղեցական տաճարին կից Հայկական Խաչքարի մոտ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապալցությամբ նահատակներին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Բեռլինի հայ համայնքի ներկայացուցիչները։ ՀԵՄԱ հ/կ վարչությունը և միության անդամները մասնակից էին այս ոգեկոչման արարողությանը։

 

Միջոցառմանը ներկա էին նաև Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Իվոնե Մագվասը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Հովնաթան Շպանգենբերգը, ԳԴՀ ԱԳՆ, ինչպես նաև գերմանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

 

Հեմա հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի արտասանեցին սաները հայ բանաստեղծների մի շարք ստեղծագործություններից հատվածներ և ծաղկեպսակ դրեցին հուշաքարի մոտ՝ ի նշան ցեղասպանվածների հիշատակի հարգանքին։

 

Ի հիշատակ նահատակաց հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն


Պատկերասրահ