IMG-LOGO

Գերմանական Բունդեսթագը ճանաչում է 1915թ․-ի Հայոց Ցեղասպանությունը

02-06-2016
IMG

Լուսանկարում՝ Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր․ Մարտին Պետցոլդ (ՔԺՄ)

 

2016թ․-ի հունիսի 2-ը պատմական օր է։ Գերմանական Բունդեսթագը ճանաչում է 1915թ․-ին Օսմանյան Կայսրությունում թուրքերի կողմից կազմակերպված և գործադրած Հայոց Ցեղասպանությունը։ Ծագումով հայազգի Գերմանական Բունդեսթագի պատգամավոր (ՔԺՄ) դր․ Մարտին Պետցոլդը ելույթ է ունենում անմիջական քվեարկությունից առաջ։

 

ՀԵՄԱ հ/կ վարչությունը երջանկություն ունեցեր Գերմանական խորհրդարանի շեքում կենդանի ներկա գտնվելու և հետևելու այս գործընթացին։

 

2016թ․-ի հունիսի 2-ին Գերմանական Բունդեսթագի կողմից ընդունած «1915/16թ․թ․-ին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ գործադրած Ցեղասպանության հիշատակում և ոգեկոչում» բանաձևը (արձանագրություն համ․ 18/8613) Գերմանիայում ապրող հայության համար ներմարսման նոր դռներ է բացում։ Ներմարսման գործընթացին այստեղ տրվում է սույնով մեկնարկ։ Մենք պատրաստ ենք մեր մասնակցությունը բերելու այս գործում։

 

Հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ


Պատկերասրահ

Տեսադարան