IMG-LOGO

100մ երկարությամբ հայկական դրոշը Բեռլինի կառավարական թաղամասում

03-04-2015
IMG

Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ միջոցառումների շրջանակում եվրոպական քաղաքներում շրջագայությամբ հայկական դրոշակի  ներկայացման մի անսովոր ակցիա է կազմակերպում Սրապիոն Գևորգյանը։ Ապրիլի 3-ին նրա այցելության վայրն էր Բեռլին քաղաքը։ Բեռլինի հայ համայնքը միասնաբար արձագանքեց այս սպոնտան և կրեատիվ ակցիային։ Ի թիվս Բեռլինի Եկեղեցական և Մշակույթային Հայ Համայնքի անդամների՝ դրոշակակիրների թվում էին նաև ՀԵՄԱ հ/կ դպրոցի սաները և երիտասարդները։ Ակցիան բաղկացած էր 100մ երկարություն ունեցող մեկ դրոշից և բազաթիվ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դրոշակներից։ Պարզված դրոշները նկարահանվում էին Բեռլինի կառավարական թաղամասում Գերմանական Բունդեսթագի և այլ կառավարական շինությունների ֆոնի վրա՝ գերմանական դաշնային իշխանություններին խորհրդանշորեն հիշեցնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին։ Բազմաթիվ անցորդներ ուշադրությամբ հետևում էին այս անսովոր հուշ-ակցիային։


Պատկերասրահ