IMG-LOGO

Ապրիլի 24. Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի նշումը Բեռլինում

28-04-2020
IMG

Կորոնավիրուսը և նրա պատճառով ինքնամեկուսացումը չխանգարեց, որ աշխարհասփյուռ հայությունը տարբեր կերպ նշի Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը: ՀԵՄԱ հ/կ անդամները, դեռ ապրիլի 23-ի երեկոյան հետևելով համայն հայության կոչին, իրենց պատշգամբներում վառեցին հիշատակի մոմերը և կարճատև լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Իսկ ապրիլի 24-ին վերոնշյալ միության երեք անդամներ Բեռլինի համապատասխան իշխանությունների կողմից ստացան առանձնահատուկ թույլտվություն Սբ. Հեդվիգի եկեղեցական տաճարին կից տեղադրված հայկական խաչքարի մոտ մասնակցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը, որին մասնակցում էին նաև Գերմանիայում ՀՀ դեսպանության և Բեռլինի Հայ համայնքների սակավաթիվ ներկայացուցիչներ: ՀԵՄԱ հ/կ վարչության անդամները հուշակոթող խաչքարի մոտ զետեղեցին ծաղիկներ, ապա Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե վրդպ. Ավետիսյանի կողմից ապրիլյան նահատակներին նվիրված բարեխոսական կարգ կատարելուց հետո ՀԵՄԱ նախագահ պարոն Միքայել Մինասյանը հանդես եկավ կարճ ելույթով, որում նա նշեց, որ Ցեղասպանության զոհերի սերունդներն արդեն 105 տարի շարունակ սպասում են ոճրագործների սերունդների կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի ուսուցչական անձնակազմը և վարչության մի քանի անդամներ այս նույն օրը տեսաուղերձով իրենց սրտի խոսքն են ուղղել աշխարհին, որը մենք տեղակայել ենք հետևյալ տեսագրությունում.  

 

Հարգանքներով՝  

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ  

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ

ՈԻՂԵՐՁՆԵՐ   

Պատկերասրահ

Տեսադարան