IMG-LOGO

ՄԵՆՔ ՏՈՆՈՒՄ ԵՆՔ 2020Թ.-Ի ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՍԲ. ԾՆՈՒՆԴՆ ԱՌՈՂՋ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ

13-01-2020
IMG

2020թ.-ի հունվարի 12-ին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղեցում առողջությունն էր խոսում ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի սաների բերանով: Ահա այսպես դիմավորեցին ՀԵՄԱ հ/կ անդամներն ու հյուրերը հին տոմարով Ամանորն ու տոնեցին Սբ. Ծնունդը:

<<Առողջ ապրեք, երեխաներ>> բեմական հանդեսում մրգերն ու բանջարեղեններն անձնավորվեցին և մեր երեխաների բերանով նրանցից յուրաքանչյուրը նշեց իր կարևորությունը մարդուս առողջության համար: Հանդեսը ուղեկցվում էր Բեռլինի Հայկական Դպրոցի երեխաների և պատանիների երգչախմբային կատարմամբ և երաժշտական գործիքային մենակատարումներով: Ապա երեխաներին այցելեց Կաղանդ Պապը և նրանց բաժանեց նվերներ: Այս տարի նա նվիրեց բոլորին նկարչական պարագաներ, քանի որ ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցը բացում է նկարչական և ձեռագործ աշխատանքների նոր խմբակ: Եկեղեցու սրահը լցված էր երեխաների խինդ ու ծիծաղով: Շնորհիվ ուսուցչական անձնակազմի և կազմակերպիչների երեկոն անցավ բարձր տրամադրությամբ, որի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում վերջիններիս:

Երեխաների ներկայացումից հետո հյուրերը տեղափոխվեցին հարևանությամբ գտնվող համայնքի սրահ, որտեղ հայկական ավանդական խորովածի շուրջ երգ ու պարով շարունակվեց տոնակատարությունը:

Կազմակերպչական իր եռանդուն աշխատանքով առանձնահատուկ աչքի ընկավ Սարգիս Բոլոեան և ՄարալԴեմիրճեան ընտանիքը, ինչի համար ՀԵՄԱ հ/կ Վարչությունն իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնում վերջիններիս:

Տարին սկսվեց ուրախ և խոստումնալից և հուսանք, որ այն հաջողություններով լի ընթացք կունենա բոլորիս համար:  Ցանկանում ենք բոլորին առողջ և երջանիկ 2020 թվական:  

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ.

Ապրեք առողջ, երեխաներ

Videoarchiv