IMG-LOGO

Արցախի Եվրոպական Կենտրոն հ/կ

IMG

2016թ․-ին Արցախի Եվրոպական Կենտրոն հանրային կազմակերպության հետ միասին Բեռլինում կազմակերպեցինք դրամահավաք և իրեղեն նվիրատվություն Արցախյան քառօրյա պատերազմից տուժված Քաշատաղի շրջանում գտնվող ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար։ Նվիրատվությունները առաքվեցին արցախ և այնտեղ բաժանվեցին կարիքավոր ընտանիքներին։ Եվրոպական Կենտրոն հանրային կազմակերպության հետ մեր համագործակցությունը շարունակվեց նաև 2016թ․-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի շրջանակում Բեռլինի Կարլսհորստ մշակույթի տանը «Թևանիկ» ֆիլմի ցուցադրությամբ։ Իսկ 2019թ․-ի մշակութային Օրերի շրջանակում «Հայերի երկրի միջով» լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ համատեղ ջանքերով նույն մշակույթի տան պատկերասրահում ի թիվս մնացյալի ցուցադրվեցին նաև Արցախից լուսանկարներ։ Նույն թվականի մարտին Արցախի Եվրոպական Կենտրոն հ/կ Նախագահ պարոն Հարություն Գրիգորյանը սիրով ընդունեց մեր հրավերը և <<Հայաստանը և Արցախը. երեկ, այսօր և վաղը: Երկու հանրապետությունների դերը 21-րդ դարում հայկական պետականության կայացման գործում>> բանախոսության երեկոյի ընթացքում անդրադարձավ Արցախի Հանրապետության կայացմանը, պատմական իրողություններին, ներկայի և ապագայի տեսլականին։ Բացի վեը թվարկված միջոցառումներից Արցախի Եվրոպական Կենտրոն հանրային կազմակերպության հետ միասին մենք նախաձեռնել և անցկացրել ենք բազմաթիվ ակցիաներ, ինչպես օրինակ՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների 100մ երկարությամբ դրոշների ցուցադրությունը Բեռլինի կառավարական թաղամասում, երիտասարդ ուսանողների համար բանախոսություններ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամում և այլն։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Արցախի Եվրոպական Կենտրոն հանրային կազմակերպությանը համատեղ իրականացրած միջոցառումների և վստահության համար՝ ի դեմս նրա Նախագահ պարոն Հարություն Գրիգորյանին։

http://www.eucfa.eu/index.php/hy/