IMG-LOGO

Բեռլինի Էկոնոմիկայի և լեզուների Անհատական Դպրոց ՍՊԸ - WIPA

IMG

Բեռլինի Հայկական Դպրոցը գործում է 2010թ.-ի սեպտեմբեր ամսից Բեռլինի Էկոնոմիկայի և լեզուների Անհատական Դպրոց ՍՊԸ-ի տարածքներում: WIPA GmbH-ի տնօրեն պարոն դոկտոր Հելմուտ Զուհրը մեր աշակերտների և ուսուցչական անձնակազմի տրամադրության տակ է դրել սեփական դրպոցի դասարանները: 27.04.2013թ.-ին վարչության հերթական նիստի որոշմամբ Բեռլինի Հայկական դպրոցը ստանձնեց ՀԵՄԱ հ/կ-ն և այն «Բեռլինի Հայկական Դպրոց» խորագրով որպես ծրագիր ներառեց «Հումանիտար գիտություն» ոլորտի «Մանկավարժություն» բնագավառի մեջ: Որոշումն ուժի մեջ է 01.05.2013թ.-ից: Այսպիսով ՀԵՄԱ Հ/կ և WIPA GmbH-ի միջև լավ հիմքերի վրա դրված համագործակցությունը շարունակվում է «Բեռլինի Հայկական Դպրոց» ծրագրի շրջանակներում: Ներկայումս 6-25 տարեկան հասակի երեխաները, պատանիներն ու երիտասարդները յուրաքանչյուր կիրակի օր, ժամը՝ 11.00-ից մինչև 16.00 երկու խմբերով անցնում են հայոց լեզու և գրականություն, պատմություն առարկաները և մասնակցում են երգի ու պարի դասընթացներին: ՀԵՄԱ հ/կ-ն ամսեկան 100Եվրո վճարով մուծում է Բեռլինի Normannenstraße 1-2 հասցեում գտնվող WIPA GmbH-ի դասասենյանկների կոմունալ ծախսերը:

Ի սրտե մեր շնորհակալությունն ենք հայտնում WIPA GmbH-ի տնօրինությանն ու անձամբ նրա տնօրեն պարոն դր. Հելմուտ Զուհրին:

http://www.wipa.de