IMG-LOGO

Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայություն (թաղապետարան)

IMG

2015թ.-ից ի վեր Բեռլինի Գերմանա-Հայկակամ Մշակույթային Օրերի շրջանակում մենք համագործակցում ենք Բեռլին քաղաքի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության (թաղապետարանի) հետ:  2015-16թթ.-ին բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումների շարքը հովանավորվում էին վերոնշյալ շրջանի մշակույթի գծով քաղաքային ղեկավար-խորհրդատու տիկին Կերստին Բոյերիխի և Գերմանական Բունդեսթագի (Խորհրդարանի) պատգամավոր պարոն դոկտոր Մարտին Պետցոլդի (ՔԺՄ) կողմից: 2017թ.-ին  Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության ղեկավար (թաղապետ) պարոն դր. Միխայել Գրունստը նույնպես իր համաձայնությունը տվեց ՝ դոկտոր Մարտին Պետցոլդի հետ համատեղ ստանձնելու վերոնշյալ մշակույթային օրերի հովանավորությունը: Առանց  վերջիններիս աջակցության ֆինանսական և լոգիստիկ առումով վերոնշյալ մշակույթային միջոցառումների նման ծավալներով անցկացումը հնարավոր չէր լինի:

Մեր սրտագին շնորհակալությունն ենք հայտնում Բեռլին քաղաքի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայությանը, հատկապես մշակույթի և կրթության որակավորման գծով վարչությանը, Բեռլինի Գերմանա-Հայկակամ Մշակութային Օրերի հովանավորությունը տևական ստանձնելու և վերջիններս առատաձեռնորեն ֆինանսավորելու համար: 

https://www.berlin.de/ba-lichtenberg/