IMG-LOGO

Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարություն (ԿԳՄՍՆ)

IMG

2019թ․-ին «Բեռլինի Հայկական Դպրոց» ծրագրի շրջանակում մեր դպրոցականները աջակցվել են դասագրքերով և գրենական պիտույքներով Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության կողմից։ Վերջինիս աջակցությամբ նախատեսվել էր նաև 2020թ․-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի միջոցառումներին մասնակցելու նպատակով ստանձնելու արվեստագետների, ինչպես նաև երգիչ-երաժիշտների Հայաստանից դեպի Գերմանիա տեղափոխվելու և վերադարձի ճանապարհային ծախսերը։ Ցավոք կորոնավիրուսի համավարակի պատճառով վերոնշյալ միջոցառումները տեղի չունեցան։ Հույս ունենք, որ այս միջոցառումների շարքը իր շարունակությունը կունենա գալիք տարիներում, իսկ մեր գործընկերությունն էլ կհարատևի Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության հետ միասին։

 

Մեր սրտագին շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարությանն ի դեմս նախարար պարոն Արայիկ Հարությունյանի, մեզ վերոնշյալ ծրագրերի շրջանակում աջակցելու համար։

 

http://escs.am/am