IMG-LOGO

Արևելյան Բեռլինում Հայկական Սբ. պատարագների կազմակերպում

01-09-2013
IMG

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,

միության սիրելի անդամներ,

 

մեծ ուրախությամբ հայտնում ենք Ձեզ, որ Գերմանիայում Հայ Առաքելական Եկեղեցու Թեմը և Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հանրային կազմակերպությունը (ՀԵՄԱ) 2013թ․-ի սեպտեմբերի 1-ից (սկիզբը՝ մշտապես ժամը 15․00-ից) երկու ամիսը մեկ անգամ ամսվա առաջին կիրակի օրը «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstraße 43, 10317 Berlin-Lichtenberg, կազմակերպելու և անցկացնելու է Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ պատարագներ։ Առաջին Սբ․ Պատարագը կձեռիԳերմանիայում Հայ Առաքելական Եկեղեցու Թեմի Առաջնորդ Նորին Սրբազնություն Արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը։ Հետագա պատարագները կձեռի Բեռլինահայերի հոգևոր հովիվ Տեր Գնել Քահանա Գաբրիելյանը։

 

Մեր սրտի երախտիքն ենք հայտնում ավետարանական Եկեղեցու Պաուլ Գերհարդի անվան համայնքի պատվելի տիկին Սապնա Յոշիին, ով մեր այս ձեռնարկի մեջ իրապես և սրտագին աջակցեց մեզ։ Այս քայլով մենք բացում ենք նոր հեռանկարներ Բեռլինի հայ համայնքների համար։ Նաև այս քաղաքի արևելյան մասի հավատացյալ հայ ժողովուրդը կարող է առ այսու պարբերաբար մասնակցել հոգևոր այս տոնակատարություններին և այսպիսով իր հավատը կրկին ու կրկին կենդանի վերապրեցնի։ Միևնույն ժամանակ սա լավ առիթ է հանդիսանում միմյանց ավելի լավ ճանաչելու և շփվելու համար։ Բացի այդ հույս ունենք, որ այս նախաձեռնությունն կնպաստի սերտ հարաբերություններ հաստատելու մեր հարևան համայնքների և քույր եկեղեցու անդամների հետ։

 

Որպեսզի այս գեղեցիկ տեսարանն հնարավոր լինի արժանավույնս նշել, խնդրեցինք սրբազան հորը՝ գերմանահայոց թեմի Առաջնորդ Արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանին, Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Արմեն Մարտիրոսյանին, Գերմանիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանին և ավետարանական Պաուլ Գերհարդի անվան համայնքի պատվելի տիկին Սապնա Յոշիին ողջույնի խոսքեր հղել բոլոր մեր հավատացյալ ներկաներին։

 

Միջոցառումը վարում էր ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը։ Սբ․ Պատարագի ավարտին հրավիրեցինք ներկա հավատացյալ բազմությանը եկեղեցու հաևանությամբ գտնվող համայնքի սրահում մեզ հետ մասնակցելու տոնական ընթրիքին, որը մատչելի գներով մեզ էր առաջարկել "Sewansee" երեկույթներ կազմակերպող ընկերությունը։ Աստվաճահաճո գործ էր այն, որ այս համախմբումը բեռլինահայերի համար դարձրեցինք սովորույթ։

 

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ

Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ - (ՀԵՄԱ)


Հեռաձայն՝ +49 (0) 30 830 33 416


«Փրկչի» եկեղեցի, հասցեն՝ Nöldnerstraße 43, 10317 Berlin-Lichtenberg


Սբ․ Պատարգները տեղի կունենան 07.02.2021թ., 07.03.2021թ., 02.05.2021թ., 06.06.2021թ., 01.08.2021թ., 05.09.2021թ․, 03․10․2021թ․, 07․11․2021թ․ և 05․12․2021թ․-ին մշտապես ժամը՝ 15.00-ից մինչեւ 17.00-ին: Պատարգներից անմիջապես հետո եկեղեցուն կից սրահում, ընթրիքի շուրջ, կազմակերպվում են հաճելի ժամանցի երեկոներ:


Արեւելյան Բեռլինում Հայկական Սբ. պատարագների կազմակերպում