IMG-LOGO

Անի Մկրտչյան

24-09-2020
IMG

ՀԵՄԱ հյ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի 2017-20թ․թ․-ին հայերենի ուսուցչուհի Անի Մկրտչյանին․

 

Սիրելի Անի Մկրտչյան,

 

շնորհավորում ենք Ֆուլդա քաղաքում գտնվող  Ադոլֆսի անվան համալսարան ընդունվելու կապակցությամբ։ Դուք հրաշալի աշխատանք եք տարել ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի աշակերտների հետ։ Ձեր մանկավարորեն հմուտ վերաբերմունքը այբբենարանի խմբի մանուկների հետ առանձնապես աչքի էր ընկնում նրբազգացությամբ և արհեստավարժությամբ։ Ոչ միայն մեր վարչությունն, այլև մի շարք ծնողներ բազում անգամ գովեստի խոսքեր են հնչեցրել Ձեր անձի և կատարած աշխատանքի վերաբերյալ։

 

ՀԵՄԱ հ/կ վարչությունը բարձր է գնահատում Ձեր ազնիվ և նվիրված աշխատանքը և ցանկանում Ձեզ վերոնշյալ համալսարանում արգասաբեր ուսում և ամենայն բարիք Ձեր անձնական և մասնագիտական կյանքում։

 

Սիրով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն

 

ք․ Բեռլին, 24 սեպտեմբերի 2020թ․


Gallery