IMG-LOGO

<<Իմ աստծո հետ կարող եմ հաղթահարել ցանկացած պատ>> խորագիրը կրող ամառային տոնախմբություն

04-07-2019
IMG

Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Փրկչի եկեղեցում Ավետարաական Պաուլ Գերհարդի անվան համայնքի կողմից 2019թ.-ի հունիսի 15-ի <<Իմ աստծո հետ կարող եմ հաղթահարել ցանկացած պատ>>  խորագիրը կրող ամառային տոնախմբության շրջանակում տեղի ունեցավ ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական դպրոցի երաժշտական միջոցառում։ Երաժշտության ուսուցիչ Խաչիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ դպրոցի աշակերտները կատարեցին հետևյալ երգերը. Մակար Եկմալյանի Հայր Մերը, խոսք` Հովհաննես Թումանյան, Երաժշտ.` Արմեն Տիգրանյան, օրհներգի բառերի հեղինակ՝ Պարույր Սևակն, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի։ Տոնախմբության ներկա էին ոչ միայն հայ հանդիսատեսներ, այլ նաև գերմանացի հյուրեր։ ՀԵՄԱ հ/կ-ն այս տարի նույնպես ներկայացել էր իր տաղավարով, որով եկեղեցու կից պուրակում համատեղ թեթև և բարեկամական մթնոլորտում ավետարանական համայնքի անդամներին առաջարկվեցին հայկական խորտիկներ, գինիներ և ձեռագործ աշխատանքներ: Միջոցառումն ավարտվեց խնդությամբ և հյուրասեր ջերմությամբ:

Պատկերասրահ