IMG-LOGO

2021/22թ․թ․-ի ուսումնական տարվա մեկնարկ

12-09-2021
IMG

ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցը 2021/22թ․թ․-ի ուսումնական տարում վերաբացեց իր դռները աշակերտ-աշակերտուհիների առջև։ Այս նոր ուսումնական տարին սկսվում է ավանդական դարձած հետևյալ առարկաների ուսուցմամբ․

Հայոց լեզու և գրականություն սկսնակ և առաջադեմ խմբերի համար, ուսուցչուհի՝ Սաթենիկ Մարտիրոսյան,

 

Երգեցողություն, ուսուցիչ՝ հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյան,

 

Կերպարվեստ, նկարչություն և ձեռագործ աշխատանքներ, ուսուցչուհի՝ Նվարդ Ամիրխանյան։

 

Դասերը մեկնարկեցին սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը՝ 11․00-ից Normannenstraße 1-2, 10367 Berlin հասցեում։  Դասընթացները պարբերաբար տեղի կունենան կիրակի օրերը՝ վերոնշյալ ժամից սկսած։

 

Սրտագին ողջունում ենք մեր սաներին և նորեկ աշակերտ-աշակերտուհիներին 2021/22թ․թ․-ի ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և ասում․

 

ԲԱՐԻ՜ ԳԱԼՈԻ´ՍՏ ԲԵՌԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ

 

Հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն