IMG-LOGO

Պրոֆեսոր Մարտին Պետցոլդն ընտրվեց Բեռլինի խորհրդարանի պատգամավոր

27-09-2021
IMG

Սեպտեմբերի 26-ին Բեռլինի պատգամավորական տան ընտրություններում  Հոհենշյոնհաուզեն շրջանի ընտրատարածքից ձայների  21,3%-ով ընտրվեց մեր միության պատվավոր անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդը։ Այսպիսով նա ապահովեց Քրիստոնյա Ժողովրդավարական Միություն կուսակցության կողմից իր ուղղակի պատգամավորական մանդատը դեպի Բեռլինի խորհրդարան։

 

Հիշեցման կարգով նշենք, որ Մարտին Պետցոլդը 2014-2017թ․թ․-ին հանդիսացել է Գերմանական Բուդեսթագի պատգամավոր։ 2017թ․-ին նշանակվել է ՀԵՄԱ պատվավոր անդամ, իսկ 2015թ․-ից առ 2021թ․-ը եղել է Գերմանահայկական Մշակութային Օրերի հովանավոր։

 

Շնորհավորում ենք  պրոֆեսոր դոկտոր Մարտին Պետցոլդին Բեռլինի խորհրդատանը նորընտիր մանդատ ձեռք բերելու կապակցությամբ և ցանկանում նրան բեղմնավոր և արգասաբեր քաղաքական գործունեություն։

 

Ջերմագին բարեողջույններով՝

 

ՀԵՄԱ Վարչություն