IMG-LOGO

Հայաստանում մարդասիրական բեռների բաշխման սկզբնական փուլի հաշվետվություն

02-04-2021
IMG

Սիրելի գերմանաբնակ հայեր,

 

Ձեզ ենք ներկայացնում վերջին Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո Ձեր կողմից նվիրաբերած մարդասիրական բեռների Հայաստանում բաշխելու ՀԵՄԱ հ/կ լիազոր անձ Սուրեն Հակոբյանի(Արեենցի) կողմից ներկայացված սկզբնական հաշվետվությունը, մեկ անգամ ևս մեր խորին երախտագիտությունը հայտնելով ինչպես բոլոր նվիրատուներին, բարերարներին, այս նախաձեռնության մասնակիցներին, այնպես էլ Հայաստանի մեր գործընկերներին, այդ թվում՝ «ՀԱՅ ԿԵՆՏՐՈՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ» նախագահ Սուրեն Հակոբյանին (Արեենցին), «Անմար Կրակներ» ռազմահայրենասիրական կազմակերպությանը՝ ի դեմս վերջինիս նախագահ Յուրի Ենգոյանի (Քեռուն), Արթիկի սոցիալական ծառայության կենտրոնին, ի դեմս վերջինիս տնօրեն Մուշեղ Սահակյանի, Արթիկի բժշկական կենտրոնին, ի դեմս վերջինիս տնօրեն Բ․ Մարտիրոսյանի, Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանին, Հայ Օգնության միության Հայաստանի մասնաճյուղին, ի դեմս վերջինիս նախագահ տիկին Մարին Համբարձումյանի, Արցախի Հանրապետությունում Քոքսի վերականգնողական կենտրոնին, ի դեմս վերջինիս տնօրեն Վարդան Թադևոսյանի, Արկադի Տեր Թադևոսյանի անվան  «Կոմանդոս» ռազմամարզական ակումբին, ի դեմս վերջինիս նախագահ Ռ․ Մարգարյանի, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ՀՀ  Հաշմանդամային սպորտի ֆեդերացիային, ՀՀ Առողջապահության Նախարարությանը կից  Մարդասիրական Կենտրոնին, ի դեմս վերջինիս տնօրեն Դավիթ Ալթունյանի,  և այլ կազմակերպություններին, բարերարներին ու անհատ մասնակիցներին։

Այս հաղորդագրությանը կցում ենք նաև տեսանյութեր՝ կատարված աշխատանքներն առավել պատկերավոր կերպով հաշվետու լինելու միտումով։

 

Փա´ռք ու Պա´տիվ մեր հերոսներին։

Երախտագիտությամբ՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն

 

Տեսանյութ https://www.facebook.com/107451647886283/videos/902980860254514 

 

-----

«ՀԱՅ ԿԵՆՏՐՈՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ»                  
Հասցե՝ ք.Երևան Ամիրյան 26               
Հեռ. +374 55 039
539                                                                                      




Առաջին նախագահ՝ Միքայել Մինասյանին

Եվրոպացի եվ Հայ մասնագետների Ասոցացիա հ/կ

 


Հարգելի պրն.Մինասյան,


Տեղեկացնում ենք Ձեզ, որ Եվրոպացի եվ Հայ մասնագետների Ասոցացիա հ/կ –ի կողմից 21.01.2021 թվականին տրված լիազորագրի հիման վրա մենք  Գերմանիայի հայերի կողմից Հայաստան ուղարկված մարդասիրական բեռները  տեղաբաշխել ենք  Հայաստանում և Արցախում գտնվող  ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպություններին:

Բեռներից տրամադրվել է նաև Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Բեռները բաշխվել է ըստ նախապես ստացված պահանջագրերի հիման վրա:
Բեռները բաշխվել են հետևյալ կերպ՝

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, որտեղից գնացել է ԱՀ Առողջապահութայն նախարարությանը ըստ՝
թիվ 05100010/020221/003661 հայտարարագրի

Հիվանդանոցային մահճակալներ օգտագործված
Ներքնակներ օգտագործված
Փայտե կողասեղաններ հիվանդանոցային մահճակալների համար՝ օգտագործված
Մետաղյա կողասեղաններ հիվանդանոցային  մահճակալների համար՝ օգտագործված

Ընդհանուր -7880 կգ ըստ տեղերի քանակի -143

 

Թիվ 05100010/020221/003660 հայտարարագրի

Հաշմանդամի սայլակ, օգտագործված
Քայլակներ և հենաքայլակներ, օգտագործված
Մեծահասակների տակդիրներ, խանձարուրներ
Հաշմանդամի էլ. սայլակներ, օգտագործված
Ներքնակներ, օգտագործված
Օդի ֆիլտրեր
Կատետրներ իրենց պարկերով

Ընդհանուր-  7320 ԿԳ / ըստ տեղերի քանակը -265

 

Թիվ 05100010/020221/003664 հայտարարագրի

Հիվանդանոցային մահճակալներ օգտագործված,
Ներքնակներ ՝ օգտագործված
Փայտե կողասեղաններ հիվանդանոցային մահճակալների համար՝ օգտագործված,
Մետաղյա կողասեղաններ հիվանդանոցային  մահճակալների համար ՝օգտագործված
Ընդհանուր- 7000 կգ/ ըստ տեղերի քանակի- 118

 

Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին
Մահճակալ -77 հատ
Ներքնակ -98 հատ
Ձեռնափայտ և արմնկային հենակ -54 հատ
Բազկաթոռ -1 հատ

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի, մատակարարման բաժնին
 
Անվասայլակ -23 հատ

Քայլակ-20 հատ

Սայլակ-10 հատ

Հենակ- 19 հատ

Շարժիչով  սայլակ -8 հատ

Մարդասիրական բեռ-37 արկղ

 

ՀՀ  Հաշմանդամային սպորտի ֆեդերացիային

Քայլակ-11 հատ

Ձեռնափայտ- 50 զույգ
Ունիտազի կափարիչ -3 հատ
Ծնկահոդի շինա -5 հատ
Ոտնաթաթի ֆիկսատոր -8 հատ
Սրունքի ֆիկսատոր -2 հատ
Դաստակի ֆիկսատոր -1 հատ
Ծնկի կապիչ -2 հատ
Դաստակի և մատի շինա -2 հատ
Կրունկի ֆիկսատոր -2 հատ
Մեջքի գոտի -1 հատ
Դաստակի մեծ ֆիկսատոր -1 հատ
Ձեռքի բարձիկով ֆիկսատոր- 2 հատ

Ծնկի էլաստիկ շինա  -2 հատ

Օրթեզ -1 զույգ

Ծնկի էլաստիկ ֆիքսատոր  -8 հատ

Կպչուն բինտ - 3 տուփ

Լոգարանի հենակ -1 հատ

Անվասայլակ- 8 հատ

Լոգարանի աթոռ- 3 հատ

Մահճակալ -5 հատ

Կույրի ձեռնափայտ -3 հատ

 

Կոմանդոս Ռազմամարզական ակումբին
Սայլակ -8 հատ
Ձեռնափայտ -5 հատ
Ձեռնոց -1 արղ
Գլխարկ և շարֆ -1 արղ
Լապտեր -20 հատ
Քողարկող ցանց -24 հատ
Քողարկող սպիտակ ցանց - 5 հատ
Պատգարակ -19 հատ
Կասկա ուսումնական -2 հատ
Քնապարկ փոքր -40 հատ
Տերմո հագուստ- 16 արկղ
Բուժօգնության արկղեր- 50 հատ
Բուշլաթ -20 հատ

 

Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, բժշկական կենտրոն 
8 Հենակ
2 Քայակ
1 Անվասայլակ
11 Ծածկոց
15 Սավան
10 Բարձ մանկական
6 Վերմակ
4 Մանկական վերմակ

Շիրակի մարզ, քաղաք Արթիկի սոցիալական ծառայության կենտրոնին

Սոցիալական բեռը (հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ և այլն) տրվել է -1295 անձի
Ներկայացված է կից երկու թերթիկով

Շիրակի մարզի «Անմար Կրակներ»  Ռազմահայրենասիրական Բարեգործական հկ-ին
Մարդասիրական բեռից (հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ և այլն) հանձնվել է - 425 ընտանիք, որից -1910 անձի
Անվասայլակ- 2 հատ
Քայլասայլակ -32 հատ
Արմնկային ձեռնափայտ- 24 զույգ
Հաշմանդամ երեխայի սայլակ -1 հատ
Աթոռ-սայլակ ՝ սանիտարական հարմարանքով -3 հատ
Կույրի ձեռնափայտ- 4 հատ


Ըստ ռազմական նշանակության բեռի՝

Քողարկման ծածկոց- 250մ2-11հատ
Առաջին բուժօգնության տուփեր- 72 հատ

Մարտական ժիլետ անթև -3հատ

Զինվորական բաճկոն -2հատ
Զինվորական ճտկավոր կոշիկներ-13 հատ

 

Կցված ֆայլերով Ձեզ ենք ուղարկում տվյալ ընկերությունների կողմից ներկայացված հաշվետվությունները:

Շնորհակալ ենք հայրենիքի հանդեպ ցուցաբերած այս բարձր գիտակցումի և նվիրաբերումի համար:

 

«ՀԱՅ ԿԵՆՏՐՈՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ» ՀԿ

Նախագահ՝ Սուրեն Հակոբյան


Տեսադարան