Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Սկսնակների խումբ

ք. Բեռլին, 30.03.2014թ.

Պարի փոքրերի խումբը սկսում է դասընթացները բացման վարժանքներով: Սկզբում երեխաները բավականին բարդ են ընտելանում: Ապա նրանք հետեւում են պարարվեստի ուսուցիչ պարոն Արշակ Ղալումյանի ցուցումներին եւ սկսում են տակտի մեջ մտնել: Պարի առաջին դասը սկսվեց հայկական ավանդական քոչարու տարրական շարժումների ուսուցումով: Տարրական շարժումները ուսուցանվում եւ կրկնվում են մի քանի անգամներ, ապա ամբողջացվում է քոչարու մի հատվածը: Ամբողջական քոչարի պարի ուսուցումը բաշխված է մի քանի դասաժամերի վրա:

Առաջադեմների խումբ

ք. Բեռլին, 30.03.2014թ.

Պարի մեծերի խումբը սկսում է դասընթացները ուղղակի տեխնիկական վարժանքներով: Մի քանի անգամ պարարվեստի ուսուցիչ պարոն Արշակ Ղալումյանի կրկնում է շարժումները եւ ապա անհատականորեն բացատրում տղաներին եւ աղջիկների քոչարու տեխնիկան: Տարբեր շարժումների սինխրոնիզացիայով փորձում են հավասարաչափություն պահել: Մեծերի խմբում նույնպես ամբողջական քոչարի պարի ուսուցումը բաշխված է մի քանի դասաժամերի վրա: