Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Սկսնակների խումբ

ք. Բեռլին, 30.03.2014թ.

Այբբենարանի աշակերտները անցել են ՈԻ տառից մինչեւ Ջ տառը, ցուցաբերվել է յուրաքանչյուր աշակերտին անհատական մոտեցում: Տառերը գրվել են աշխատանքային տետրերում եւ սովորական տետրերում: Աշխատել են հնչյունների արտասանման համակարգի վրա եւ տրվել պատկերային բացատրություններ: Ստուգվել են նախկին գրավոր տնային աշխատանքները եւ տրվել են նոր առաջադրանքներ: Ընթերցվել են հանձնարարված տառերը եւ դրանցով կազմված բառերը:

Առաջադեմների խումբ

ք. Բեռլին, 30.03.2014թ.

Պարի մեծերի խումբը սկսում է դասընթացները ուղղակի տեխնիկական վարժանքներով: Մի քանի անգամ պարարվեստի ուսուցիչ պարոն Արշակ Ղալումյանի կրկնում է շարժումները եւ ապա անհատականորեն բացատրում տղաներին եւ աղջիկների քոչարու տեխնիկան: Տարբեր շարժումների սինխրոնիզացիայով փորձում են հավասարաչափություն պահել: Մեծերի խմբում նույնպես ամբողջական քոչարի պարի ուսուցումը բաշխված է մի քանի դասաժամերի վրա: