Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Մեր մասին > Գործընկեր կազմակերպություններ

Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայություն (թաղապետարան)

2015թ.-ից ի վեր Բեռլինի Գերմանա-Հայկակամ Մշակույթային Օրերի շրջանակում մենք համագործակցում ենք Բեռլին քաղաքի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության (թաղապետարանի) հետ:  2015-16թթ.-ին բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումների շարքը հովանավորվում էին վերոնշյալ շրջանի մշակույթի գծով քաղաքային ղեկավար-խորհրդատու տիկին Կերստին Բոյերիխի և Գերմանական Բունդեսթագի (Խորհրդարանի) պատգամավոր պարոն դոկտոր Մարտին Պետցոլդի (ՔԺՄ) կողմից: 2017թ.-ին  Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության ղեկավար (թաղապետ) պարոն դր. Միխայել Գրունստը նույնպես իր համաձայնությունը տվեց ՝ դոկտոր Մարտին Պետցոլդի հետ համատեղ ստանձնելու վերոնշյալ մշակույթային օրերի հովանավորությունը: Առանց  վերջիններիս աջակցության ֆինանսական և լոգիստիկ առումով վերոնշյալ մշակույթային միջոցառումների նման ծավալներով անցկացումը հնարավոր չէր լինի:

Մեր սրտագին շնորհակալությունն ենք հայտնում Բեռլին քաղաքի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայությանը, հատկապես մշակույթի և կրթության որակավորման գծով վարչությանը, Բեռլինի Գերմանա-Հայկակամ Մշակույթային Օրերի հովանավորությունը տևական ստանձնելու և վերջիններս առատաձեռնորեն ֆինանսավորելու համար: 

 

https://www.berlin.de/ba-lichtenberg/



Գերմանիայում Հայ Առաքելական Եկեղեցու թեմ

Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմը Բեռլինի Լիշտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Berlin, Սբ. պատարագների կազմակերպման և անցկացման գործում կարևոր գործընկեր է: Միայն Գերմանիայի թեմի Առաջնորդ Նորին Սրբազնություն Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի միջնորդությամբ հնարավոր դարձավ այս մտքի իրագործումը: Վարչությունը 27.04.2013թ.-ի իր հերթական նիստում որոշեց ընդունել «Արևելյան Բեռլինում Հայկական Սբ. Պատարագների կազմակերպում» բնութագրով ծրագիրը և այն ներառել ՀԵՄԱ հ/կ «Հումանիտար գիտություն» ոլորտի «Աստվածաբանություն և միջեկեղեցական կապ» բնագավառի մեջ: Որպես ծրագրի ղեկավար նշանակվեց քահանա Տեր Գնել Գաբրիելյանը: Որոշումը ուժի մեջ է 01.05.2013թ.-ից: ՀԵՄԱ հ/կ-ն 50Եվրո ամսավճարով ցայսօր մասնակցում է եկեղեցու և հարակից սրահի ջեռուցման ծախսերին: Վերը նշված գումարը հավաքվում է պատարագների կամ այլ միջոցառումների ժամանակ կատարած հանգանակություններից: Այս ծրագրի տեխնիկական պատասխանատվությունը ստանձնել է միության երիտասարդ ղեկավար պարոն Նարեկ Աբրահամյանը:

Ի սրտե մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմին, հանձինս՝ իր առաջնորդ նորին Սրբազնություն Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի նվիրվածության:



http://armenische-kirche.de

Լիշտենբերգի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական եկեղեցու համայնք

2013թ.-ի սեպտեմբեր ամսից ՀԵՄԱ հ/կ-ն Բեռլինի Լիշտենբերգ շրջանում Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական համայնքին պատկանող «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ (Nöldnerstrasse 43, 10317 Berlin-Lichtenberg), կանոնավոր կերպով կազմակերպում է Սբ. Պատարագներ և այլ տիպի մշակութային ու կրթական միջոցառումներ: Գերմանիայի թեմի Առաջնորդ Նորին Սրբազնություն Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի աջակցությամբ կապ հաստատեցինք Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական Եկեղեցու համայնքի քահանա տիկին Սափնա Յոշիի հետ: Համագործակցության նպատակը կայանում էր Պաուլ Գերհարդի անվան եկեղեցական համայնքի տարածքներում հայկական Սբ. Պատարագների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպման մեջ: ՀԵՄԱ հ/կ 27.04.2013թ.-ի իր հերթական վարչության նիստում որոշում ընդունեց գործարկել «Արևելյան Բեռլինում Հայկական Սբ. Պատարագների կազմակերպում» բնութագրով ծրագիրը և այն ներառել ՀԵՄԱ հ/կ «Հումանիտար գիտություն» ոլորտի «Աստվածաբանություն և միջեկեղեցական կապ» բնագավառի մեջ: Որպես ծրագրի ղեկավար նշանակվեց քահանա Տեր Գնել Գաբրիելյանը: Որոշումը ուժի մեջ է 01.05.2013թ.-ից: ՀԵՄԱ հ/կ-ն 50Եվրո ամսավճարով ցայսօր մասնակցում է եկեղեցու և հարակից սրահի ջեռուցման ծախսերին: Վերը նշված գումարը հավաքվում է պատարագների կամ այլ միջոցառումների ժամանակ կատարած հանգանակություններից: Այս ծրագրի տեխնիկական պատասխանատվությունը ստանձնել է միության երիտասարդ ղեկավար պարոն Նարեկ Աբրահամյանը: Ճաշկերույթները կազմակերպվում են արհեստավարժ խոհարարների կողմից:

Ի սրտե մեր շնորհակալությունն ենք հայտնում Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական Եկեղեցու համայնքին, հանձինս՝ իր քահանա տիկին Սափնա Յոշիին և նրա մեր խնդրանքին ընդառաջելուն:



http://www.paul-gerhardt.com/pages/kirchen/erloeser/armenische-gemeinde.php?searchresult=1&sstring=Armenisch#wb_699

Բեռլինի Էկոնոմիկայի և լեզուների Անհատական Դպրոց WIPA

Բեռլինի Հայկական Դպրոցը գործում է 2010թ.-ի սեպտեմբեր ամսից Բեռլինի Էկոնոմիկայի և լեզուների Անհատական Դպրոց ՍՊԸ-ի տարածքներում: WIPA GmbH-ի տնօրեն պարոն դոկտոր Հելմուտ Զուհրը մեր աշակերտների և ուսուցչական անձնակազմի տրամադրության տակ է դրել սեփական դրպոցի դասարանները: 27.04.2013թ.-ին վարչության հերթական նիստի որոշմամբ Բեռլինի Հայկական դպրոցը ստանձնեց ՀԵՄԱ հ/կ-ն և այն «Բեռլինի Հայկական Դպրոց» խորագրով որպես ծրագիր ներառեց «Հումանիտար գիտություն» ոլորտի «Մանկավարժություն» բնագավառի մեջ: Որոշումն ուժի մեջ է 01.05.2013թ.-ից: Այսպիսով ՀԵՄԱ Հ/կ և WIPA GmbH-ի միջև լավ հիմքերի վրա դրված համագործակցությունը շարունակվում է «Բեռլինի Հայկական Դպրոց» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ղեկավար է նշանակվել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ պարոն Էդգար Զոհրաբյանը: Ներկայումս 6-25 տարեկան հասակի երեխաները, պատանիներն ու երիտասարդները յուրաքանչյուր կիրակի օր, ժամը՝ 11.00-ից մինչև 16.00 երկու խմբերով անցնում են հայոց լեզու և գրականություն, պատմություն առարկաները և մասնակցում են երգի ու պարի դասընթացներին: ՀԵՄԱ հ/կ-ն ամսեկան 50Եվրո վճարով մուծում է Բեռլինի Normannenstraße 1-2 հասցեում գտնվող WIPA GmbH-ի դասասենյանկների կոմունալ ծախսերը:

Ի սրտե մեր շնորհակալությունն ենք հայտնում WIPA GmbH-ի տնօրինությանն ու անձամբ նրա տնօրեն պարոն դր. Զուհրին:



http://www.wipa.de

Հայագիտական Ուսումնասիրությունների ՄԵՍՐՈՊ Կենտրոն

«Բեռլինի Հայկական Դպրոց» ծրագրի առանձնահատկությունը կայանում է տարեկան ավարտական քննություններում, որոնք կազմակերպվում են Մարտին Լութերի անվան Հալլե/Վիթենբերգի համալսարանի Հայագիտական ՈԻսումնասիրությունների ՄԵՍՐՈՊ Կենտրոնի հետ համատեղ: Քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո քննության մասնակից սաներին տրվում են վկայականներ: Վերոնշյալ քննությունները օգնում են ուսուցիչներին, ինչպես նաև ՀԵՄԱ վարչությանը աշակերտների գիտելիքների կարգավիճակի մասին կարծիք կազմելու և նրանց ցուցաբերած առաջադիմությունը ստուգելու: Այս քննական գործընթացը գործում է 2011թ.-ի մարտ ամսից, որը պարոն Միքայել Մինասյանի կողմից առաջարկվելով՝ իր կիրառումը գտավ տիկին պրոֆ. դր. Արմենուհի Դրոստ-Աբգարյանի եռանդագին օժանդակությամբ: Տարեկան այս քննությունները կազմակերպվում են նաև Հայագիտական ՈԻսումնասիրությունների ՄԵՍՐՈՊ Կենտրոնի աշխատակցուհի տիկին Հերմինե Բուխհոլցի աջակցությամբ:

Ի սրտե մեր շնորհակալությունն ենք հայտնում Մարտին Լութերի անվան Հալլե/Վիթենբերգի համալսարանի Հայագիտական ՈԻսումնասիրությունների ՄԵՍՐՈՊ Կենտրոնի տնօրեն տիկին պրոֆ. դր. Արմենուհի Դրոստ-Աբգարյանի և նրա աշխատակցուհի տիկին Հերմինե Բուխհոլց-Նազարյանին:



http://www.mesrop.uni-halle.de