Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > Երկու բանախոսություններ հավաքական լուսանկարչական ցուցահանդեսի ավարտի կապակցությամբ «ԱՐԱՐԱՏԸ ՀԱՅԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ», «ԱՐԱՐԱՏ՝ ԱՐԴԱՐ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀՈՒՅՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ»

Կիրակի, 31 մայիսի, 2020թ., ժամը՝ 17։00-ԻՑ

ՎայրԸ՝ ԿառլհորստԻ մշակույթի տուն, ցուցահանդեսների սրահ,
հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին

 

Մուտքն՝ անվճար

 

Բեռլինի հայ համայնքի հովիվ գերաշնորհ Եղիշե վարդապետ Ավետիսյանը և Էրլանգեն քաղաքի համալսարանի Աստվածաբանության ամբիոնի վարիչ պրոֆ. դր. Խաչիկ Ղազերը կներկայացնեն լուսանկարների ցուցահանդեսին վերաբերող ավարտական ​​երկու դասախոսություններ: Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանը կբանախոսի «ԱՐԱՐԱՏ՝ ծագումը, ազգիս տառապանքի և դեգերումների ճանապարհը» թեմայով և կներկայացնի հայերի տանջալից փորձառությունները զանգվածային սպանդի ընթացքում: Պրոֆ. դր. Խաչիկ Ղազերը կխոսի «ԱՐԱՐԱՏ՝ արդար և խաղաղ մարդկության նոր հույսի խորհրդանիշը» թեմայով և կլուսաբանի քրիստոնեական նախապատմությունը աստվածաշնչյան պատմության շրջանակներում: Թեմայի շուրջ քննարկումը կեզրափակի միջոցառումը։

 

-

Հովանավորներ. Բեռլինի Լիխտենբերգի շրջանի Բյուրգերմայստեր Միխայիլ Գրունստը և Բունդեսթագի  նախկին պատգամավոր Պրոֆ. դր. Մարտին Պետցոլդ

Մշակութային օրերի աջակիցներն են Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայությունը, Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տունը, ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարությունը և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական եկեղեցին: