Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > Համերգ, նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին՝ Կոմիտասի անվան քառյակի հետ համագործակցությամբ

Շաբաթ, 16 մայիսի 2020թ.-ին, ժամը՝ 19.00 (Մուտքը՝ 18.30-ին)

 

Վայրը՝  համերգասրահ, մուտք A, Կառլհորստի մշակույթի տուն,
հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին

 

Մուտքը՝ 12,00 եվրո, զեղչված՝ 3,00 եվրո (միայն Berlin-Pass ներկայացնելու դեպքում)

 

«Ես տանը փորձում էի  պարապել շեփորի վրա, բայց պարապմունքս պարզապես չէր հաջողվում, տոնայնությունը չէի կարողանում բռնել, և երբ հայրս մտավ սենյակ, գործիքը վերցրեց ձեռքիցս, մի կողմ դրեց և ասաց՝ քեզանից երաժիշտ դուրս չի գա, մի այլ բանով զբաղվի՛ր։ Դու խանգարում ես ինձ աշխատելիս։ Այդ ժամանակ նա գրում էր իր հանրահայտ Nocturne» գործը, – ասում է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդին` Արան:  Նա խորհրդային տարբեր գեղարվեստական կինոնկարներում տեղ գտած երաժշտական կտորների հեղինակ է, որը ներկայացվում է նաև աշխարհի տարբեր բեմերում : ՀԵՄԱ հ/կ- ի վարչությունը Արա Բաբաջանյանին հրավիրել է 2020թ.-ին գերմանա-հայկական մշակութային օրերին որպես պատվավոր հյուր մասնակցելու, քանի որ համերգը նվիրված է իր հորը: Գոյություն ունի բանավոր համաձայնություն:

 

«ՀԽՍՀ ժողովրդական արտիստ» տիտղոսակիր Առնո Բաբաջանյանը, կենտրոնացած էր

նախ հայկական ժողովրդական ստեղծագործությունների վրա, սակայն շուտով նա թողնում է տոնային լեզուն և 1950-ական թվականներին որոշում նորամուծություններ ներմուծել նաև հայ և խորհրդային երաժշտական աշխարհում: Նրա ստեղծագործությունները, ինչպիսիք են ՝

 

«Հայկական ռապսոդիա երկու դաշնամուրի համար»

(https://www.youtube.com/watch?v=pZbwO1tN18Y), “Nocturne”

(https://www.youtube.com/watch?v=vV-U111r5x0), նախերգ «Վաղարշապատի պարը»

(https://www.youtube.com/watch?v=Hb5rNQTNtKc) և այլն, այժմ գտնվում են

հայ և նախկին խորհրդային դասական ստեղծագործությունների շարքում: Ավելին՝ Բաբաջանյան կոմպոզիտորի և երաժշտի մասին կարելի է գտնել այս հղումում՝ https://de.wikipedia.org/wiki/Arno_Babadschanjan

 

Կոմպոզիտոր Բաբաջանյանի աշխատանքները կատարելու համար մենք նախատեսում ենք հրավիրել Կոմիտասի անվան քառյակին,  տնօրեն՝ Սամվել Մեսրոպյանի և հայաստանյան երկու երգիչների ուղեկցությամբ

 

Այս քառյակը հիմնադրվել է 1925թ.-ի հունվարին: Քառյակի առաջին ստեղծագործական նմուշը, որի վրա աշխատել են երիտասարդ երաժիշտները, Բեթհովենի թիվ 1. քառյակն էր, որի պրեմիերան կայացել է 1925թ.-ի մարտի 1-ին:

 

1925-1931թ.թ. թվականներին Կոմիտասի անվան քառյակը համերգներ է ունեցել Խորհրդային Հայաստանում և ԽՍՀՄ-ի այլ քաղաքներում:

 

1932թ.-ին, երբ Կոմիտաս վարդապետը դեռ կենդանի էր, ՀԽՍՀ Կառավարությունը անվանեց քառյակը մեծ հայ երաժշտի անունով:

 

1936թ.-ին քառյակը շահեց ԽՍՀՄ կոմպոզիտորների միության մրցույթում, իսկ երկու տարի անց առաջին մրցանակը համառուսական լարային քառյակի մրցույթում:

 

Կոմիտասի անվան քառյակի մասնակցությամբ ելույթ են ունեցել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ, ինչպիսիք են Ս. Ռիչերը, Մ. Ռոստրոպովիչը կամ Է. Գիլելսը:

 

Կոմիտասի անվան քառյակը առաջին խորհրդային ​​երաժշտախումբն էր, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո համերգային շրջագայություններ կատարեց դեպի արտերկիր:

 

Քառյակի երաժշտական ​​վարպետությունը գրավել է հանդիսատեսին ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Ավստրիայում, Անգլիայում, Նորվեգիայում, Գերմանիայում և այլ երկրներում:

 

Այսօր Էդուարդ Թադևոսյանը  հանդիսանում է Կոմիտասի անվան քառյակի առաջին ջութակահարը և գեղարվեստական ղեկավարը: Մյուս անդամներն են ՝ Սյուզի Երիցյան (2-րդ ջութակահար), Ալեքսանդր Կոսեմյան (ալտ) և Անժելա Սարգսյան (ջութակ):

-

Հովանավորներ. Բեռլինի Լիխտենբերգի շրջանի Բյուրգերմայստեր Միխայիլ Գրունստը և Բունդեսթագի  նախկին պատգամավոր Պրոֆ. դր. Մարտին Պետցոլդ

Մշակութային օրերի աջակիցներն են Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայությունը, Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տունը, ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարությունը և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական եկեղեցին: