Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > 2020թ.-ի Գերմանա-Հայկական Մշակութային Օրեր. Արարատ Լեռը, նրա նշանակությունը հայերի և աշխարհի համար: Մանկապատանեկան ծրագիր։ Բեմական ներկայացում ՝ <<Նոյը և Արտավազդը Արարատի վրա>>:

Ներածություն

 

 

Պատմությունն այն վայրն է, որը սահմանում է ազգերի ինքնությունը։ Այսպիսի մի պատմություն է ասվածաշնչյան Նոյան Տապանի պատմությունը, որը խարսխվեց Արարատ լեռան վրա և սկիզբ դարձավ մարդկության ձևավորմանը։ Այսպիսով՝ Արարատ լեռն ունի խորհրդանշական նշանակություն։ Հայերի համար այն նույնիսկ սուրբ է։

 

2020թ.-ի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերը նվիրվում են Արարատ լեռանը և դրա շուրջ ձևավորված պատմություններին։

 

Ակնկալվում է ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության աջակցությունը։ Լուսանկարիչների ճանապարհորդության և նկարների փոխադրման ծախսերին առնչվող հայտերն արդեն ներկայացված են։

 

Լիխտենբերգի շրջանի Բյուրգերմայստեր Միխայիլ Գրունստը և Բունդեսթագի  նախկին պատգամավոր Պրոֆ. դր. Մարտին Պետցոլդը կրկին ստանձնում են մշակութային օրերի հովանավորությունը, որի համար մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում երկուսին էլ։

 

Մշակութային օրերի աջակիցներն են Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայությունը, Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տունը, ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարությունը և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական եկեղեցին:

 

 

Մանկապատանեկան ծրագիր։ Բեմական ներկայացում ՝ <<Նոյը և Արտավազդը Արարատի վրա>>

 

Շաբաթ, 2 մայիսի 2020, ժամը՝ մուտք 15.00-ին, սկիզբը՝ 15.30-ին

 

Վայր՝ համերգասրահ, մուտք A, Կառլհորստ մշակույթի տուն,
հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին

 

Մուտքն՝ անվճար

 

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, «2020թ.-ի Գերմանա-Հայկական Մշակութային Օրեր»-ի շրջանակում նախատեսվում է մանկապատանեկան ծրագիր։ Այս անգամ ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները աշխատելու են Լիխտենբերգի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի  սաների հետ միասին։

 

ՀԵՄԱ հ/կ և Լիխտենբերգի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքից կազմված պատանի դերասանների մի խումբ  մայիսի երկուսին, ժամը՝ 15.30-ին, կներակացնի երաժշտա-թատերական բեմականացում «Նոյը և Արտավազդը Արարատի վրա» խորագրով:

 

Բեմականացման բովանդակությունն իրենից ներկայացնում է Նոյան Տապանի խարսխումը Արարատ լեռան փեշերին, Նոյի որդիների, ինչպես նաև մարդկության պատմության նոր հույսի ձևավորման մասին գաղափարներն ու նրանց կապը հայ ժողովրդի ծագման ու աշխարհում ունեցած առաքելության հետ։

 

Թատերական ներկայացումից հետո տեղի կունենա նույն թեմային առնչվող ցուցահանդեսի բացումը՝ Կառլհորստի մշակույթի տան ցուցահանդեսների սրահում։