Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > Հրավերք մասնակցելու կերպարվեստի և ձեռագործ աշխատանքների անվճար դասընթացներին

Սիրելի բարեկամներ,

սիրելի ծնողներ,

 

ՀԵՄԱ Հ/Կ կից Բեռլինի Հայկական Դպրոցը սույն թվականի փետրվարի 2-ից առաջարկում է նկարչության և ձեռագործ աշխատանքների դասընթացներ երեխաների և մեծահասակների համար: Այս դասընթացներն անվճար են և նպատակ ունեն բարձրացնել մեր մատաղ սերնդի գեղագիտական ճաշակը  և խթանել յուրաքանչյուր մասնակցի ինքնազարգացմանը: Դասերն անցկացնում է տիկին Նվարդ Ամիրխանյանը: Տիկին Ամիրխանյանը 30 տարուց ավելի փորձ ունի Հայաստանում կերպարվեստի ուսուցման և մանկավարժության բնագավառում:

 

Բոլոր հետաքրքրվողներին խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ էլ. փոստի հասցեով info@aeae.eu  կամ հեռաձայնի հետևյալ համարով 030 830 33 416: Սիրով ողջունում ենք բոլոր մասնակիցներին:

 

 

Ջերմագին բարեողջույններով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն