Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՕՐՀՆՅԱԼ ՍՈԻՐԲ ԾՆՈԻՆԴԸ ՄԵՐ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Միության սիրելի անդամներ,

սիրելի բարեկամներ,

 

Մոտենում է Նոր Տարին՝ 2020 թվականը: Շատերն անհամբեր սպասում են տոնական միջոցառումներին, իսկ մենք մեր հարկի տակ ավանդաբար այն կտոնենք Ամանորի հին տոմարով՝ հունվարի 12-ին:  Օգտվելով առիթից՝ հրավիրում ենք բոլորին ՀԵՄԱ հ/կ-ի Սբ. Ծննդյան և Ամանորի տոնախմբությանը: ՀԵՄԱ հ/կ աշակերտների կատարմամբ Դուք ականատես կլինեք մեր ուսուցչական անձնակազմի ջանքերով նախապատրաստած մի երաժշտական բեմականացմանը, ապա ամանորյա ասմունքի, երգչախմբային կատարումների և ելույթների օգնությամբ միասին կնշենք այս տարվա նորամուտը: Տոնակատարությունը տեղի կունենա.

 

կիրակի օրը, 12.01.2020թ.-ին,  ժամը՝ 15.00-ից

<<Ամենափրկչի>> (Erlöserkirche) եկեղեցումհասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Berlin-Lichtenberg

 

Մեր պատվավոր հյուրն է Գերմանական Բունդեսթագի  նախկին պատգամավոր պրոֆ. դր. Մարտին Պետցոլդը:

 

Երաժշտական բեմականացումից հետո միասին կտեղափոխվենք հարևան շենք՝ Սբ. Ծնունդն ու Ամանորը միասնաբար տոնելու հայկական ամանորյա խորովածի տոնական սեղանի շուրջ: Որպեսզի ուտեստների տեսականիով հարուստ սեղանի շուրջ հավաքվենք, խնդրում ենք Ձեզ հետ լրացուցիչ բերել ցանկացած ուտելիքներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ:

 

Մուտքը ՝ 10,00 Եվրո/անձը:

 

Բոլորին մաղթում ենք սրտանց բարի՛ գալուստ:

 

Տոնական բարեողջույններով՝

 

Վարչություն