Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > Սբ. Պատարագ, հոգեհանգստի կարգ և հիշատակի երեկո՝ նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60 ամյակին

<<Եթե որոշ բաներ կատարվեր՝ ինչպես Վազգեն Սարգսյանն էր ցանկանում,

ես չէի լինի ընդդիմություն և կանեի ամեն ինչ, ինչպես նա կցանկանար:

Այսօր ես մարտնչում եմ, որպեսզի նրա ցանկություններն իրականանան:

Նրա ցանկություները շատ պարզ էին: Նա ցանկանում էր տեսնել ուժեղ Հայաստան:

Վազգենը լավատես, հույսերով լի, ազնիվ, հավատացյալ և հայրենասեր մարդ էր:

Վազգենից հետո նախագահը արեց հակառակը:

Նա միայն գործեց որպես նյութապաշտ և ինքնասեր` անելով ամեն ինչ,

որպեսզի մնա իշխանության` վատթարացնելով երկրի վիճակը։>>

Արամ Սարգսյան, 2013թ.

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,

 

ի սրտե հրավիրում ենք մասնակցելու 2-րդ Ծաղկազարդի Սբ. Պատարագին, որը տեղի կունենա 2019թ.-ի հունիսի 2-ին, ժամը՝ 15.00-ին, Լիխտենբերգի <<Փրկչի>> եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstrasse 43, 10318 Բեռլին՝ Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանի ձեռամբ: Ապա ի հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կմատուցվի հոգեհանգստի կարգ:

Այնուհետև ևս սիրով հրավիրում ենք մասնակցելու «Վազգենն իմ հուշերում. հուշեր և մտորումներ զորավարի, քաղաքական գործչի և անմնացորդ նվիրումով հայրենասերի մասին» խորագրով բանախոսության երեկոյին: Այն նվիրվում է Սպարապետ և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի 60 ամյակին, ով վաղաժամ հեռացվեց կյանքից:

ՀԵՄԱ հ/կ հյուր-բանախոսն է ՀՀ նախկին վարչապետ (1999-2000թ.թ.), Սպարապետի եղբայր և մտերիմ Արամ Սարգսյանը:

 

Ուրախ կլինեինք Ձեզ ողջունել մեր միջոցառմանը:

 

Հարգանքներով՝

 

Վարչություն

 

Հ.Գ.՝ Ի վերուստ որոշ քաղվածքային տվյալներ Սպարապետի կենսագրությունից՝ վերցված Վիկիպեդիա հանրագիտարանից.

 

Վազգեն Սարգսյան (մարտի 51959ԱրարատՀայկական ԽՍՀԽՍՀՄ - հոկտեմբերի 271999ԵրևանՀայաստան), հայազգի ռազմական և քաղաքական գործիչ: Նա եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի անկախացումից որոշ ժամանակ անց՝ 1991 թվականի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում` դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ որպես հզոր գործիչ[4]: Սատարելով Լևոն Տեր-Պետրոսյանին 1996 թվականի ընտրություններում` նա ստիպեց նախագահին հեռանալ պաշտոնից 1998 թվականին` համաձայնության չգալով Լեռնային Ղարաբաղի հարցում, և օգնեց այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ: Սարգսյանը հիմնեց Երկրապահ կամավորական միությունը, որը միավորեց Հանրապետական կուսակցության հետ և դաշինք կնքեց նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ: 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց Ազգային Ժողովում: Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող, որը վերահսկում էր երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը:

Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին: Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ: Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են դրսի ուժեր:

Չնայած տարբեր քննադատություններին՝ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս: Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում: Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները` Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։

 

 

Սզբնաղբյուրը՝

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A5%D5%B6_%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6