Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > Մանկական համերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800 ամյակին

Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները հունիսի 26-ից  հուլիսի 2-ը համերգային շրջագայությամբ հանդես կգան Վիեննայում և Բեռլինում՝ ներկայացնելով հայ մշակույթը ավստրիացի և գերմանացի հանդիսատեսին։ Համերգները նվիրվում են Էրեբունի-Երևանի 2800 ամյակին։

Այցի նպատակն է նաև ստեղծել մշակութային կամուրջ՝ հայ և գերմանացի պատանի երաժիշտ-կատարողների միջև։

***

Որտե՞ղ. Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղեցում,
Հասցեն. Nöldnerstr. 43, 10317 Բեռլին

Ե՞րբ. կիրակի օրը՝ հուլիսի 1-ն, մուտքի ժամը՝ 17.00-ին, սկիզբը՝ 17.30 րոպե

Ի՞նչ արժի մուտքի տոմսը. 5 Եվրո չափահասների համար, մինչև 18 տարեկան անչափահասների, ուսանողների և թոշակառուների համար՝ անվճար

Հովանավորվում է Աբրահամ Կոստանյանի կողմից:

 

***

Սիրով հրավիրում ենք բոլորին:

Հարգանքներով՝

ՀԵՄԱ հ/կ Վարչություն

 

ԾՐԱԳԻՐ

Վոկալ – սոլո  համարներ

Պիետրո Լաբրիոլ – «Ալիք, ալիք»  Բրուտյան Իզաբելլա

Էնրիկո Կաննիո – «Ցտեսություն Կարմե» Ղարիբյան Վիվիան

Ֆրանց Վեկերլեն – «Սերենադ»   Զաքարյան Քրիստինա

  Դրիգո – «Սերենադ»    Ավետիսյան Կարինե

Կոմիտաս – «Կռունկ»       Նարեկ Սահակյան

Ջուզեպպե ՎերդիՀերցոգի արիան «Ռիգոլետտո» օպ.-ից

Ագուստին Լարա – «Գռանադա»

 

Վոկալանսամբլայինհամարներ

 

Կոմիտաս – «Հայ գեղջուկ պարերգեր»     վոկալ կվինտետ

Կոմիտաս – «Ծիծեռնակ»       Զ․ Քրիստինա,  Բ․ Իզաբելլա, Ղ․  Վիվիան

Ալեքսեյ Հեքիմյան – «Բարի արագիլ»            Ղ․ Վիվիան, Ա․ Կարինե

Հայկ ժողովրդական  երգ – «Նուբար-Նուբար»       վոկալ կվինտետ

Ֆրանց Լեհար«Լուռ  շուրթեր»  Ս․ Նարեկ, Զ․ Քրիստինա

Վինչենցո դի Քիառա«Իսպանուհին»  Ս․ Նարեկ, Բ․ Իզաբելլա

 

Դաշնամուրայինհամարներ

Գեորգ Ֆրիդրիխ Հենդել«Պասակալիա»           Նազարյան Աննա

Գեորգի Սարաջյան- «Երգ առանց խոսքի»

 

Էդուարդ Աբրահամյան – «Պրելյուդներ սի
մաժոր և մի բեմոլ մաժոր»                                          Մանուկյան Հասմիկ

Գեորգի Սարաջյան«Երգ-Էտյուդ»                        Հայրապետյան Գառնիկ

Առնո Բաբաջանյան – «Հումորեսկ»

 

Քանոն                                                           

Յոհաննես Բրամս – «Հունգարական պար»                         Միքայելյան Մերի

Ժողովրդական պարեղանակ – «Էրզրումի շորոր»