Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > 2019/20թթ.-ի ուսումնական տարվա մեկնարկ

Սիրելի ծնողներ,

սիրելի աշակերտներ,

հարգելի բարեկամներ,

 

Օգոստոսի 18-ին, ժամը 11.00-ին Normannenstrasse 1-2, 10367 Բեռլին հասցեում գտնվող WIPA ինտեգրացիոն դպրոցի սրահներում 

 

ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի ՀայկականԴպրոցը կրկին իր դռներն է բացում հայերենասեր իմաստասերների առաջ և սիրով հրավիրում բոլոր ցանկացողներին մասնակցելու 2019/20թթ.-ի ուսումնական տարվա դասընթացներին: Իր նոր ուսուցչական կազմով յուրաքանչյուր կիրակի օր, բացի դպրոցական արձակուրդների օրերից, դպրոցն առաջարկում է հայերենի, երգեցողության և պատմության դասաժամեր: Դպրոցի սաները կարող են մանկապատանեկան միջոցառումներին իրենց մասնակցությամբ հարստացնել ինչպես սեփական գիտելիքները հայագիտության ասպարեզում, այնպես էլ ներկայացնել հայ մշակույթն ու ավանդույթները բազմազգ մեր բարեկամներին և ընկերներին՝ տարածելով այն գերմանական հանրությունում:

 

Անհամբեր սպասում ենք Ձեզ և վաղօրոք ասում. «Բարի՜ գալու՛ստ Բեռլինի Հայկական Դպրոց»:

 

Սիրով՝

 

Վարչություն