Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > 07.10.2018թ.-ին, ժամը՝ 15.00-ին, Սբ. Պատարագ Լիխտենբերգի «Փրկչի» եկեղեցում՝ հոգեհանգստյան արարողության ավարտով

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,

 

 

2018թ.-ի հոկտեմբերի 7-ին, կիրակի օրը, ժամը՝ 15.00-ին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ 10317 Բեռլին, Nöldnerstr. 43, առաջին անգամ Բեռլինի և Հյուսիսային Գերմանիայի հոգևոր հովիվ Հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանի ձեռմամբ մատուցվում է  Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ, որին ի սրտե հրավիրում ենք բոլորին մասնակցելու: Պատարագի վերջում կանցկացվի հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված ննջեցյալներ Սարգիս Ավետիսյանի† և Մուրադ Մարտիրոսյանի† հիշատակին:

 

Այնուհետև հյուրերին հրավիրում ենք եկեղեցու հարևանությամբ գտնվող համայնքի սրահ՝միասին ճաշակելու հայկական ավանդական հարիսա: Ընթրիքի սեղանի շուրջ յուրաքանչյուրին հնարավորություն կընձեռնվի մոտիկից ծանոթանալու և զրուցելու Հայր Եղիշեյի հետ: Խմիչքներն ու ուտեստներն անվճար են:

 

Սիրով՝

 

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ