Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > 07.04.2019թ.-ին, ժամը՝ 15.00-ին, Սբ. Պատարագ Լիխտենբերգի «Փրկչի» եկեղեցում, ապա՝ մատաղին մասնակցելու հրավեր

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,

 

2019թ.-ի ապրիլի 7-ին, ժամը՝ 15.00-ին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական համայնքին պատկանող «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե Վարդապերտ Ավետիսյանի ձեռամբ վերստին կմատուցվի Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ, որին ի սրտե հրավիրում ենք բոլորին մասնակցելու:

Պատարագից հետո հիշյալ եկեղեցուն կից համայնքի սրահում մեր միության վարչության անդամ տիկին Զոյա Մարկոսյանը բոլորին հրավիրում է մատաղի:

 

Սիրով սպասում ենք Ձեզ:

 

Սիրալիր բարեոջույններով ՝

Վարչություն