Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > 04.11.2018թ.-ին, ժամը՝ 15.00-ին, Սբ. Պատարագ Լիխտենբերգի «Փրկչի» եկեղեցում, ապա համատեղ հաճելի ժամանց

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,

 

2018թ.-ի նոյեմբերի 4-ին, ժամը՝ 15.00-ին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական համայնքին պատկանող «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե Վարդապերտ Ավետիսյանի ձեռմամբ մատուցվում է  Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ, որին ի սրտե հրավիրում ենք բոլորին մասնակցելու: Պատարագից հետո ժամը 17.00-ից սկսած՝ հիշյալ եկեղեցուն կից համայնքի սրահում հայկական ուտեստներով բացված սեղանի շուրջ միասին կանցկացնենք հաճելի ժամանց: Որպեսզի ճաշատեսակներով հարուստ սեղանի շուրջ հավաքվենք, խնդրում ենք Ձեզ հետ լրացուցիչ բերել ուտեստներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ:

Մուտքը ՝ 5,00€ /անձը ՝ ներառյալ ուտեստներն ու խմիչքները:

 

Սիրով սպասում ենք Ձեզ:

 

Սիրալիր բարեոջույններով ՝

Վարչություն