Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > 02.12.2018թ.-ին, ժամը՝ 15.00-ին, Սբ. Պատարագ Լիխտենբերգի «Փրկչի» եկեղեցում, ապա համատեղ հաճելի ժամանց

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,

 

2018թ.-ի դեկտեմբերի 2-ին, ժամը՝ 15.00-ին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի  «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե Վարդապերտ Ավետիսյանի ձեռամբ կրկին մատուցվում է  Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ, որին ի սրտե հրավիրում ենք բոլորին մասնակցելու:

 

Պատարագից հետո ժամը 17.00-ից սկսած՝ հիշյալ եկեղեցուն կից համայնքի սրահում հրավիրում ենք միասնաբար ճաշակելու հայկական ավանդական խաշ: Որպեսզի բազմապիսի ուտեստներով հարուստ սեղանի շուրջ հավաքվենք, խնդրում ենք Ձեզ հետ լրացուցիչ բերել ցանկացած ուտեստներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ:

 

Մուտքը ՝ 12,00€ /անձը ՝ ներառյալ ուտեստներն ու խմիչքները:

 

Քանի որ տեղերը սահմանափակ են, կխնդրեինք վաղօրոք գրանցվել 0162 984 3532 հեռաձայնի համարով պարոն Սարկիս Բոլոեանի մոտ:

 

Սիրով սպասում ենք Ձեզ:

 

 

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ