Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > 02.02.2020թ.-ին, ժամը՝ 15.00-ին, Սբ. Պատարագ Լիխտենբերգի «Փրկչի» եկեղեցում, ապա համատեղ հաճելի ժամանց խաշի սեղանի շուրջ

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,

 

2020թ.-ի փետրվարի 2-ին, ժամը՝ 15.00-ին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական համայնքին պատկանող «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե Վարդապերտ Ավետիսյանի ձեռամբ կմատուցվի Հայ Առաքելական Եկեղեցու այս տարվա առաջին Սբ. Պատարագը, որին ի սրտե հրավիրում ենք բոլորին մասնակցելու:

 

Պատարագից անմիջապես հետո՝ հիշյալ եկեղեցուն կից համայնքի սրահում հրավիրում ենք միասնաբար ճաշակելու հայկական ավանդական խաշ: Որպեսզի բազմապիսի ուտեստներով հարուստ սեղանի շուրջ հավաքվենք, խնդրում ենք Ձեզ հետ լրացուցիչ բերել ցանկացած ուտեստներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ: Խաշը պատրաստելու և առաքելու է մեր միության բարեկամ և աջակից Աշոտ Մանուկյանն՝ իր ընտանիքի անդամների հետ միասին, ում նախապես հայտնում ենք մեր երախտագիտությունը:

 

Մուտքը ՝ 15,00€ /անձը ՝ ներառյալ ուտեստներն ու ոչ ալկոհոլային խմիչքները:

 

Քանի որ տեղերը սահմանափակ են, կխնդրեինք վաղօրոք գրանցվել 0162 984 3532 հեռաձայնի համարով պարոն Սարկիս Բոլոեանի մոտ:

Սիրով սպասում ենք Ձեզ և կանխավ մաղթում բարի ախորժակ:

Օգտվելով առիթից՝ հիշեցման կարգով հայտնում ենք ՀԵՄԱ հ/կ անդամներին, որ ժամը 17.00-ին զուգահեռաբար համայնքի փոքր սրահում կսկսվի մեր միության անդամության ժողովը:

 

 

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ