Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > <<ԳԱԹԱ ԲԵՆԴ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՆՈԻԿՅԱՆ>> ՀԱՄՈԻՅԹԻ ՀԱՄԵՐԳԸ 24.05.2019Թ.-ԻՆ

Ուրբաթ՝ 24.05.2019թ.-ին, ժամը՝ 20.00 րոպեին (մուտքի ժամը՝ 19.30 րոպեից)
Վայրը՝ համերգասրահ, մուտք A, Կարլսհորստ շրջանի մշակույթի տուն, հասցեն՝
Treskowallee 112, 10318 Berlin

Տոմսակի արժեքը՝ 15,00 Եվրո, զեղչ՝ 3,00 Եվրո (միայն Berlin-Pass ներկայացնելու դեպքում)

 

<<Գաթա Բենդ և Անդրանիկ Սարկավագ Մանուկյան>> համույթը լավ օրինակ է նրա համար, թե ինչպես կարելի է ազգագրական երգը և ժամանակակից երաժշտությունը միահյուսել և ստանալ մի նոր որակ:

<<Գաթա Բենդ>> համույթը ստեծվել է 2013 թվականին՝ Գարեգին Առաքելյանի և Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի նախաձեռնությամբ։

Խմբի առաջին երգը, որը կատարվել է, կոչվում էր<<Lullaby>>, նկարել են հեռախոսով,  տեղադրել համացանցում և այդպես սկսվել է այս երգչախմբի գործունեությունը։

Այնուհետև նկարահանումները դառնում են ավելի ու ավելի արհեստավարժ: Խմբի նպատակը՝ ազգային երգերը, երաժտությունը, նվագարանները նորովի համեմել և ներկայացնելն էր հանրությանը՝ հավատարիմ մնալով ազգային արմատներին։

Խումբը պարբերաբար համալրվել է նոր անդամներով։

Մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, համերգների, ինչպես Հայաստանում՝ այն-պես էլ արտերկրում։ 2016 թվականին համերգային ծրագրով եղել են Մոսկվայում, 2017-ին՝ Կիսլավոդսկում։ Մասնակցել են նաև <<Ծիծեռնակ>> մրցանակաբաշխությանը՝ որպես հյուր։   Խումբը հաճախ ելույթներով հանդես է գալիս <<Սասուն>> ազգային երգի պարի համույթի հետ միասին։

Հանդիսատեսի կողմից ամենասիրված երգերից են՝ «Տոտիկ», «Դոնեյար», «Ես կխնդամ, սիրտս կուլա» երգերը։ Հատկապես մեծ արձագանք է ստացել «Դոնե Յար» երգը՝ բրիտանացի հայտնի երգչուհի Ջոս Սթոունի և Գաթա Բենդի-ի համատեղ կատարմամբ։

Այս համերգը խոստանում է ունկնդիրներին պատճառել մի առանձնահատուկ գեղագիտական երաժշտական հաճույք: Սիրով հրավիրում ենք բոլորին:

 

2019Թ.-Ի ԲԵՌԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ
ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԲՅՈՒՐԳԵՐՄԱՅՍՏԵՐ ՄԻԽԱՅԵԼ ԳՐՈԻՆՍՏԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈԻՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (2012-17Թ.Թ.) ՊՐՈՖԵՍՈՐ ԴՈԿՏՈՐ ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈԻԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԵՎ ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ, ԿԱՐԼՍՀՈՐՍՏ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈԻՅԹԻ ՏԱՆ ԵՎ ՀՀ ՍՓՅՈԻՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԲԱՐԵՀԱՃ ԱՋԱԿՑՈԻԹՅԱՄԲ