Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > «ԿԱՄՈՒՐՋ» գեղարվեստի ցուցահանդեսն Անահիտ Մկրտչյանի համադրությամբ

ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ
ԲՅՈՒՐԳԵՐՄԱՅՍՏԵՐ
ՊԱՐՈՆ ՄԻԽԱՅԵԼ ԳՐՈՒՆՍՏԻ

ԵՎ

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (2013-17թ.թ.)

ՊԱՐՈՆ ՊՐՈՖ.ԴՐ. ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԻ

 

ՀՈՎԱՆՈԻ ՆԵՐՔՈ

 

Նվիրվում է Գերմանիայի Դաշնային Վաստակավոր Խաչի շքանշանակիր Ալինա Պետցոլդի, ծնված՝ Մարտիրոսյանի, հիշատակին:



 

Ներածություն

 

Ալինա Պետցոլդը միջմշակույթային իր գործունեությամբ կառուցել է կամուրջներ: Նա խթանել է տարբեր մշակույթների խաղաղ համակեցությունը և այսպիսով ցույց տվել, որ մշակույթների միջև ընդհանրություններն ավելի զորեղ են, քան այն տարբերությունները, որոնք առաջին հայացքից թվում են անհաղթահարելի: հենց Բեռլինի արևելյան հատվածում նա թողել է այս առումով խորը հետքեր: Ի հիշատակ նրա անձի և թողած ժառանգությանը՝ մենք ցանկանում ենք այս տարվա «Կամուրջ» խորագիրը կրող Բեռլինի գերմանա- հայկական մշակույթային օրերը նվիրել նրան:

 

 

«ԿԱՄՈՒՐՋ» գեղարվեստի ցուցահանդես, համադրող՝ Անահիտ Մկրտչյան

 

2018թ.-ի, շաբաթ, մայիսի 5- ից մինչև կիրակի, հունիսի 10-ը

(Վերնիսաժ՝ ժամը 18.00-ին և ֆինիսաժ՝ ժամը 17.00-ին)

Կարլսհորստի մշակույթի տուն, հասցեն ՝ Treskowallee 112, 10318 Berlin
Պատկերասրահ | մուտքն ՝ անվճար

 

Երաժշտական շրջանակումը՝ Արտակ Կիրակոսյանի (տենոր) և Նելլի Շմալլենբերգի (դաշնակահարուհի)

 

Ծրագիրը,որը նախատեսված է 2018թ-ին Բեռլինի Կարլհորստ արվեստի կենտրոնում, «Հայկական մշակույթի օրեր»֊ի շրջանակում, անվանել ենք

«Կամուրջ»։ Այդ անվանումով մենք ցանկանում ենք կապ ստեղծել մեր ծրագրի և Բեռլինում գործող Brücke թանգարանի ու նրա պատմության միջև։   2017թ.-ի Սեպտեմբեր ամսին թանգարանը բոլորում է իր 50 տարին։Այն 1967թ.-ին  կա֊ռուցվել է բազմավաստակ ճարտարապետ Վերներ Դյումայի նախագծով, Brücke խմբի նախկին անդամ Կարլ Շմիդթ Ռոթլուֆտի աջակցությամբ։

Թանգարանում իրենց հանգրվանն են գտնում 4000-ից ավելի, Բրուքե արվեստի գործիչների ստեղծագործություններ։ Ստեղծագործությունների թիվը կլինեին շատ ավելին,եթէ  նացիստական ռեժիմի տարիներին, դրանք որպես անպետքություն, թանգարաններից չհեռացվեին և զանգվածաբար չոչնչացնեին։

Ովքե՞ր էին Բրուքեի նկարիչներն ու հիմնադիրները։

1905թ.-ին Դրեզդենի ակադեմիայի ճարտարապետական բաժնի  չորս ուսանողներ՝ Էրնստ Լյուդվիկ Կիրշները, Էրիխ Հեկելը,Կարլ Շմիդ, ֊Ռոթլուֆտը և Ֆրից Բլեյը հիմնում են Brücke արվեստի խումբը։ Հետագայում նրանց կմիանան նաև Էմիլ Նոլդեն (կարճ ժամանակով), շվեյցարացի Քանո Ամիյեթը, հոլանդացի Կես Ֆոն Դոնգեն, ֆին Աքսել Կալելան, Մարկ Փեխշտայնը և շատ ուրիշներ։Հետագայում նրա անդամների և միասին ցուցադրվողների թիվը հասնում է յոթանասունի։ Նրանք ինտերնացիոնալ էին, ազատ, հեռու ակադեմիական կանոններից։ Նրանց նկարներին հատուկ էին վառ գունային կոլորիտը, գունային մեծ կտորները, ընդգծված եզրագծերը։ Նկարում էին մարդ, բնություն, նատյուրմորտներ և այլն:

Խմբի նպատակն էր ստեղծել կամուրջ արվեստի տարբեր ուղղությունների, տարբեր երկրների արվեստագետ և արվեստասեր հասարակության,տարբեր ժամանակներում հաստատված և ապագայում հաստատվող ուղղությունների միջև։

Նրանք ուղղակի հրաշալի էին։ Խումբը գոյատևեց մինչև 1913թիվը։

Նրանք կրելով ֆրանսիական իմպրիսիոնիզմի  և պուանտալիզմի ազդեցությունը՝

ստեղծեցին արվեստի մի նոր ուղղություն, որը արվեստի պատմության մեջ կգրանցվի որպես գերմանական ԷՔՍՊՐԵՍԻՈՆԻԶՄ։

Էքսպրեսիոնիզմի ազդեցությունը համաշխարհային արվեստի վրա հսկայական է։ Այն հասավ աշխարհի բոլոր անկյուններում գործող արվեստի դպրոցներին ու հաստատություններին։

Ահա թէ ինչու Անահիտ Մկրտչյանը, Անուշ Մաթևոսյանը, Աղաս Թալալյանը և Սիրարփի Ասատրյանը այս ծրագիրն անվանում են ,,Die Brucke“ (ԿԱՄՈԻՐՋԸ): Նրանք հայկական ծագումով արվեստագետների խումբ են Հայաստանից և սփյուռքից, Բրույքե խմբի հետնորդները։ Այս խմբի նպատակն է անցյալից դեպի ապագա կառուցել միջազգային կամուրջ: Դրանով նրանք ուզում են սեփական հայրենիքի արվեստը ներկայացնել, որը կազմում է մաս Եվրոպայի, սակայն ճակատագրից ելնելով՝ այնքան հեռու է գտնվում Եվրոպայից: Նրանց ցանկությունն է ավելի ընդլայնել  ու մեծացնել այն կամուրջը, որը քսաներորդ դարի սկզբին հիմնել էին այն չորս ուսանողները։ Նրանք ցանկանում են արվեստի այս մեծ ընտանիքում մասնակցել երկխոսությանը:  Նրանք ծնունդն են իրենց արմատների և պատառիկն են անսահմանի։ Նրանց խոսքը հոգու ձայնն է, նրանց լեզուն՝ համամարդկային։ Նրանք անցորդներն են մի կամրջի վրայով, որը միավորում է բոլորին՝ բոլոր երկրներին ու բոլոր ազգերին։ Դա արվեստի կամուրջն է։ Սա էր երիտասարդ Բրյուքե-արվեստագետների սկզբունքը 20-րդ դարի սկզբին:

 

Ծրագիրը հովանավորվում է Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության կրթության վարչության, արվեստի և մշակույթի բաժնի կողմից: