Նորություններ > Թավջութակի մենահամերգ. Արմեն Անտոնյան, դաշնամուրային նվագակցումը՝ Խուան Անտոնիո Ալվարեզ Պարեխո
ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ
ԲՅՈՒՐԳԵՐՄԱՅՍՏԵՐ
ՊԱՐՈՆ ՄԻԽԱՅԵԼ ԳՐՈՒՆՍՏԻ
ԵՎ
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (2013-17թ.թ.)
ՊԱՐՈՆ ՊՐՈՖ.ԴՐ. ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԻ
ՀՈՎԱՆՈԻ ՆԵՐՔՈ
Նվիրվում է Գերմանիայի Դաշնային Վաստակավոր Խաչի շքանշանակիր Ալինա Պետցոլդի, ծնված՝ Մարտիրոսյանի, հիշատակին:
Շաբաթ, 02.06.2018թ., մուտքը ժամը՝ 19.00-ին, սկիզբը՝ 19.30 րոպեին
Վայրը. Կարլսհորստի մշակույթի տուն, հասցեն ՝ Treskowallee 112, 10318 Berlin, համերգասրահ, A հետնամուտք
Մուտքի վճարը՝ 15,00 եվրո, զեխչ՝ 3,00 եվրո (միայն Berlin-Pass ներկայացնելով)
Խուան Անտոնիո Ալվարեզ Պարեխոյի դաշնամուրի նվագակցությամբ թավջութակահար Արմեն Անտոնյանի մենահամերգը համալրում է <<Կամուրջի>> մեր միտքը:
Կամրջողի իմաստով երեք տասնամյակից ի վեր թավջութակի մենակատար Արմեն Անտոնյանը Եվրոպական Միության և Հայաստանի միջև մշտապես մշակույթային նոր կապեր է հաստատում:
Նա ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցը, ուսանել Երևանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայում թավջութակի հայտնի պրոֆեսոր Գերոնտի Թալալյանի մոտ, իսկ վերջինս էլ եղել է ԽՍՀՄ-ում Մստիսլավ Ռոստրոպովիչի համադասարանցին:
1982թ.-ին Արմեն Անտոնյանը համերգներ է ունեցել Հայաստանի պետական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ և ավելի ուշ մենակատարումներով Հայկական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային շրջագայություններ է կատարել եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Նա հձուրախաղերով հանդես է եկել նաև մերձբալթյան երկրների տարբեր նվագախմբերի հետ: 1987թ.-ից մինչև 1992թ.-ը աշխատել է դոցենտ Երևանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայում և թե որպես մենակատար և թե հայտնի նվագախմբերի մեջ համերգներ է տվել նախկին ԽՍՀՄ-ի տարբեր երկրներում:
1998թ.-ին Եվրոպական Խորհրդարանում հայկական ֆորումի հանդիպման ժամանակ իր ելույթով նպաստում է հայկական մշակույթի տարածմանն ու ճանաչողության ձերք բերմանը:
1993թ.-ից երաժիշտ արվեստագետն ապրում և ստեղծագործում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Նա այստեղ մասնակցել է բազմաթիվ փառատոնների, այնպիսի ինչպիսին են Մադրիդի Clasicos de Verano-ն կամ Կանտաբրիայի Caprichos Musicales de Comillas-ը:
Նրան դաշնամուրով նվագակցում է Խուան Անտոնիո Ալվարեզ Պարեխո, ով Մադրիդի թագավորական երաժշտական կոնսերվատորիայի պրոֆեսոր է և աշխատում է այնպիսի հայտնի արվեստագետների ու ոպերային երգիչների հետ, ինչպիսիք են Թերեզա Բերգանցան և Խոսե Կարերասը:
Թավջութակի այս համերգը խոստանում է հայ-գերմանա-իսպանական դասական երաժշտության ըմբոշխնում:
Ծրագիրը հովանավորվում է Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության կրթության վարչության, արվեստի և մշակույթի բաժնի կողմից:
Ծրագրին աջակցում են.
Kulturhaus Karlshorst Ev. Paul-Gerhardt-Gemeinde in Lichtenberg Restaurant Yerevan KITI MARKET