Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > Երաժշտական ընթերցանություն. <<Երեկո Պարույր Սևակի հետ>>

Հարգելի բարեկամներ,

պոեզիայի հարգելի սիրահարներ,

 

Կիրակի օրը՝ 29. 04. 2018թ.-ին, ժամը՝ 18.00-ին 

Բեռլինի Լիխտենբերգ շրջանում գտնվող ավետարանական Պաուլ Գերհարդի անվան համայնքի սրահում (<<Փրկչի եկեղեցու հարևանությամբ>>)

հասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Berlin (S3- Rummelsburg oder S5, S75 u. S7 Nöldnerplatz)

տեղի կունենա <<Երեկո Պարույր Սևակի հետ>> խորագրի ներքո պոեզիայի երաժշտական ընթերցանության երեկո, որին սիրով հրավիրում ենք ամենքին:

Երեկոյի ընթացքում հնարավորություն կունենաք հայ ազգային մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ստեղծագործությունները լսել հայերեն և գերմաներեն լեզուներով: Երեկոյին <<Եղիցի լույս>> շարքի մոտիվներով սեփական գեղարվեստի նկարների շարքը կցուցադրի գեղանկարիչ, երգահան և բժիշկ տիկին Սրբուհի Մարտիրոսյանը:

 

Բանաստեղծի ստեղծագործություններից կներկայացվեն

<<Եղիցի’ լույս>> շարքը
(Տիգրան Մեծ հրատարակչություն, Երևան)

(Թարգմանիչ՝ համալսարանական դիպլոմ գերմանիստ՝ Միքայել Մինասյանը)

և

„Und sticht in meine Seele

  24 und 4 Gedichte Armenisch-Deutsch

               Ու ծակում հոգիս» լիրիկայի հատորյակը

(Հանս Շիլլեր հրատարակչություն, Բեռլին)

(Վաստակավոր բանաստեղծուհի և թարգմանչուհի՝ Ագապի Մկրտչյանը, ով հատուկ այս երեկոյին մասնակցելու նպատակով ժամանելու է                      Դյուսսելդորֆ քաղաքից)

 

Հայերեն լեզվով ասմունքողներ.

Սկանդինավիայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյան, ով հատուկ այս երեկոյին մասնակցելու նպատակով ժամանելու է Ստոկհոլմից:

և

Երևանի Կամերային Երաժշտության թատրոնի դերասանուհի, բեռլինաբնակ Անուշ Համբարձումյան

 

Գերմաներեն լեզվով ասմունքողներ.

Միքայել Մինասյան և Ագապի Մկրտչյան

 

Որպեսզի մասնակիցների ճանապարհածախսերը հատուցվեն, խնդրում ենք վճարել մուտքի դիմաց:

Մուտքը՝ 10,00 Եվրո

Զեղչ՝ 5,00 Եվրո
(աշակերտների, ուսանողների թոշակառուների և Berlinpass ունեցողների համար)

Ջերմագին բարեողջույններով՝

 

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ