Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > ԲԱՆԱԽՈՍՈԻԹՅՈԻՆ ԵՎ ԵՐԿԽՈՍՈԻԹՅՈԻՆ “ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ” ԹԵՄԱՅՈՎ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ (ԱՐԻ) Հ/Կ ՀԵՏ: ՀԱՂՈՐԴԱՎԱՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆ (ՀԵՄԱ Հ/Կ)

Կիրակի, 23.06.2019թ.
(Լուսանկարների ցուցահանդեսի ֆինիսաժի ընթացքում ժամը՝ 17.00-ին)
Վայրը. Կարլսհորստի մշակույթի տան պատկերասրահ, հասցեն՝
Treskowallee 112, 10318 Berlin

Մուտքն՝ անվճար

ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան, պատվավոր դասախոս պրոֆ. դր. Հանս-Յոխեն Շմիդտի մեկնարկիչ բանախոսությամբ 23.06.2019թ.-ին Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը բացվում է “ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ” թեմատիկ երեկոն: Գերմանիայում Հայ Երիտասարդների Ասոցիացիայից (ԱՐԻ)  երկու երիտասարդ հայուհիներ՝ Էմիլիա Մինասյանը (Դյուսելդորֆի Մեդիադիզայն ԲՈԻՀ) և Անուշ Դարբինյանը(Բրեմենի համալսարան) կներկայացնեն իրենց ոլորտային ճյուղերը (մեդիադիզայն և մշակույթ), մանրամասնելով իրենց մասնագիտական տեսլականը և պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ: Ի՞նչ ուղղությամբ պետք է ընթանա աստվածաշնչային այս երկիրը, որ պատրաստ լինի ապագա մարտահրավերներին և կարողանա դրանք վարպետորեն հաղթահարել: Մասնակիցների համար սպասվում են հետաքրքիր բանախոսություններ, ապա միջառարկայական մտքերի լարված և արդյունավետ փոխանակում:

Բանախոսությանը կմասնակցի նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Երաժշտական ձևավորումը՝ Նելլի Շմալլենբերգ:

Ի սրտե հրավիրում ենք բոլորին, հատկապես՝ երիտասարդ ակադեմիականներին, մասնակցելու թեմատիկ այս երեկոյին:

2019Թ.-Ի ԲԵՌԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ
ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԲՅՈՒՐԳԵՐՄԱՅՍՏԵՐ ՄԻԽԱՅԵԼ ԳՐՈԻՆՍՏԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈԻՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (2012-17Թ.Թ.) ՊՐՈՖԵՍՈՐ ԴՈԿՏՈՐ ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈԻԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԵՎ ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ, ԿԱՐԼՍՀՈՐՍՏ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈԻՅԹԻ ՏԱՆ ԵՎ ՀՀ ՍՓՅՈԻՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԲԱՐԵՀԱՃ ԱՋԱԿՑՈԻԹՅԱՄԲ