Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > Ամառային տոնախմբություն Փրկչի եկեղեցում Լիխտենբերգի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի հետ միասին

Սիրելի բարեկամներ, հարևաններ, քույրեր և եղբայրներ,

 

շաբաթ օրը՝ հունիսի 15-ին ժամը 14.00-ից <<Փրկչի>> եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstrasse 43, 10317 Բեռլին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական եկեղեցու հետ միասին նշում ենք  <<Իմ աստծո հետ կարող եմ հաղթահարել ցանկացած պատ>>  խորագիրը կրող ամառային տոնախմբությունը: Մեր միությունը հանդես կգա իր սեփական տաղավարով, որում կառաջարկվեն հայկական ուտեստներ և խմորեղեններ: ՀԵՄԱ հ/կ կից Հայկական Դպրոցի սաները տոնախմբությանը կմասնակցեն երգչախմբային կատարմամբ:

 

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու ամառային այս տոնակատարությանը:

 

 

Հարգանքներով՝

 

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն