Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Նորություններ > ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՕՐՀՆՅԱԼ ՍՈԻՐԲ ԾՆՈԻՆԴԸ ՄԵՐ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Միության սիրելի անդամներ,

սիրելի բարեկամներ,

 

Սկսվեց Նոր Տարին՝ 2019 թվականը: Շատերն արդեն ավարտել են իրենց տոնական միջոցառումները, իսկ մենք մեր հարկի տակ այն կտոնենք Ամանորի հին տոմարով՝ հունվարի 13-ին:  Օգտվելով առիթից՝ հրավիրում ենք բոլորին ՀԵՄԱ հ/կ-ի Սբ. Ծննդյան և Ամանորի տոնախմբությանը: ՀԵՄԱ հ/կ աշակերտների կատարմամբ Դուք ականատես կլինեք մեր ուսուցչական անձնակազմի ջանքերով նախապատրաստած Հիսուս Քրիստոսի ծննդյան երաժշտական բեմականացմանը, ապա ամանորյա ասմունքի, մենակատարումների և ելույթների օգնությամբ միասին կնշենք այս տարվա նորամուտը: Տոնակատարությունը տեղի կունենա.

 

կիրակի օրը, 13.01.2019թ.-ին,  ժամը՝ 15.00-ից

<<Ամենափրկչի>> (Erlöserkirche) եկեղեցումհասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Berlin-Lichtenberg

 

Մեր պատվավոր հյուրերն են.

պրոֆ. դր. Մարտին Պետցոլդը, Գերմանական Բունդեսթագի  նախկին պատգամավոր

Ավետարանական եկեղեցու գերապատվելի տիկին Սափնա Յոշին:

 

Երաժշտական բեմականացումից հետո միասին կտեղափոխվենք հարևան շենք՝ Սբ. Ծնունդն ու Ամանորը միասնաբար տոնելու հայկական ամանորյա սեղանի շուրջ: Որպեսզի ուտեստների տեսականիով հարուստ սեղանի շուրջ հավաքվենք, խնդրում ենք Ձեզ հետ լրացուցիչ բերել ցանկացած ուտեստներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ: Մուտքն անվճար է:

 

Բոլորին մաղթում ենք սրտանց բարի՛ գալուստ:

 

Տոնական բարեողջույններով՝

 

Վարչություն